Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/262

Այս էջը հաստատված է

արձակում են մանավանդ ստության խավարատեսիլ զիՆվորքը յուրյանց նետերը և քարերը։

Մի անպատմելի ուրախություն է գալիս իմ վերա տեսանելով, որ ճշմարտությունը ու ազգասիրությունը և Նախիջևանի մեջ ունին յուրյանց նահատակները, և այստեղ ստությունը և ազգատեցությունը հաղթվելու վերա են, և այս տեղ պիտո է խորտակվի խավարի ամբարտավանության եղջյուրը։ Փույթ չէ՛, որ այս րոպեիս վատամարդիկ են դարձած այգ նահատակները խաժամուժ ամբոխի աչքում, փույթ չէ՛, որ մի տեսարանական խաբեությամբ (оптическим обманом) մի քանի կարճատես մարդիկ կարծում էին տեսանել հաղթության պսակը խավարի ճակատի վերա, այդ երևակայական խաբեությունքը (иллюзин) կցրվին և կփարատվին, և այդ կարծեցած հաղթության պսակը խավարի ճակատի վերա, կդառնա հավիտենական խայտառակության և արհամարհանքի դրոշմը (клеймо):

Թո՛ղ ստությունը հազարներով գնե յուր կարծիքական և սուտ պարծանքը, ճշմարտությունը կես կոպեկի գրչով և կես կոպեկի թանաքով կթողու ապագայի դատապարտության և արհամարհանքին նորա եղկելի և թշվառ հիշատակը։ Գորա հակառակ ճշմարտության զինվորների և նոցա առաջնորդի անունները, վառվռուն աստղերի նման փայլելու են մշտնջենավոր ժամանակով, գալոց հայկական սերունդի աչքի առաջև, նորա ժամանակակից պատմության հորիզոնի վերա։

Չկա մարդկության պատմության մեջ ժամանակ, որ ճշմարտության պաշտոնյայքը հանդիպած չլինեին բազմադիմի տհաճութենների և անախորժութենների. այս հիման վերա, չէ պիտո ամենևին զարմանալ, որ միևնույն բանը կրկնվում է և այսօր, բայց այն մարդը, որ անվանում էր յուրյան քրիստոնյա, պարտական է հետևել քրիստոսի ճշմարտությանը, և նա՞ է մարդը, որ արհամարհելով ամենայն ունայնություն, կտրիճի պես կանցանե այն նեղ և փշոտ ճանապարհից, դիմելու համար դեպի ճշմարտության կենդանարար աղբյուրը - Հիսուսի Քրիստոսի գոգը:

Աշխարհի երեսին ճշմարտության պաշտոնյան միշտ հանդիպել է և հանդիպում է զանազան անախորժ և վշտացուցիչ բաների, բայց մանավանդ ողբալի է մի այդպիսի պաշտոնեի վիճակը մեր ազդի մեջ։ Մեր սիրելի հայերը, որպես նաև ասիացիք այն խոսքը ընդունում են, որ դուրս էր դալիս բարեկամի կամ համախոհի բերանից։ Մի հայ, որ չէր սիրում ինձ,— իմ անձնավորությունը,— չկամի ընդունել և իմ բերանով քաիոզված ճշմարտությունը առանց մտածելու, թե ես, և իմ քարոզած ճշմարտությունը ջոկ-ջոկ բաներ են, թե ճշմարտություն ասացյալը սեփականություն