Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/265

Այս էջը հաստատված է

ի՞նչպես պիտո է համաձայնեցնել այն պատասխանի հետ, թե ուսումնարանի չլինելը հետևանք էր արծաթագլխի չլինելուն։

Առողջ բանականությունը թույլ չէ տալիս ընդունել Նախիջևանի այն գանգատը, թե չունի արծաթագլուխ, քաղաքի և ազգի այս և այն օգտակար գործը հառաջացնելու համար, որովհետև հղածների մասին անհոգ մնալով կորուսանում է յուր ձեռքից նա մինչև այժմ չգիտե յուր ո՛չ հարստությունը և ո՛չ աղքատությունը, ոչ արդյունքը և ո՛չ ծախքը, որովհետև չկա միաբան գործակցություն մի ազգային բանի, մեջ. ամենայն մարգ համարում է յուրյան մասնավոր,– նա ասում է,— իմ ի՞նչ գործն է, թող ինչ կամին առնեն, առանց մտածելու թե — ո՛վ են այդ կամեցողքը և առնողքը, ո՞չ ապաքեն յուր նման անդամք հասարակության: Ահա այս կերպով, հասարակությունը կորուսանելով յուր ամբողջությունը, նորա միաբան ուժը բաժանվում է նախ և հառաջ երկու կամ երեք մեծ հատված, հետո, այգ հատվածի պատկանոզքը ևս յուրյանը մասնավորի տեղ գնելով, թողնում են քաղաքի և հասարակության օգուտը երեսի վերա: Ամենայն անգամ հասարակության յուր տեղումը անի յուր ձայնը և իրավունքը. աբտոնոլթյոլնքը և առանձնաշնորհությունքը չեն տրված միմիայն Մարկոսին, Կիրակոսին, որ ուրիշները չկարողանային մասնակից լինել. Նախիջևանի ամեն մի անդամը հավասարաչափ վայելում է այդ իրավունքները և արտոնությունքը և իրավունք ունի բողոքելու, եթե մի քանի մարդիկ հարստահարելով նորան կամեին ինքյանց միայն սեփականել նորանց։ Ազգի և հասարակության գործի մեջ նորա անդամքր մասնավոր մարդիկ չեն, եթե դոքա մասնավորք են, եթե դոքա չէ վերաբերում այգ գործը, ազգի և հասարակության անունով, ուրեմն ո՞վ է հասարակությունը, ո՞վ է ազգը։ Դորա հակառակ ամեն մի բարոյական մարդու վերա պարտականություն կա, ազգային գործի անունը լսածի պես իսկույն մեջ մտանել և յուր կարողության և զորության չափ օգնական լինել այգ գործի հառաջադիմությանը, խոսքով և գործով, ամենևին այն սրտով և այն ջերմեռանգությամբ, ինչպես կընթանար այն դիպվածում, եթե այգ գործը վերաբերվեր մասնավորապես յուրյան: Բայց եթե ճշմարիտը պիտո է խոստովանել, ուրեմն հասարակության և ընդհանուր բարու համար ավելի հարկավոր է քրտնել և աշխատել, քան թե յուր սեփականի, որովհետև մի անհիմն բան է մասնավորի երջանկությունը առանց ընդհանուրի և հասարակաց բարօրության: