Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/269

Այս էջը հաստատված է

է խոսում, ի՛նչ քարոզներ է տալիս, չգիտե որ մեր ականջը ընդունակ է լսելու միայն ոսկու և արծաթի ձայն, չէ իմանում, որ մեր համար նա է օրինավոր ազգասերը, որ առանց մեզանից արծաթ խնդրելու բացում էր ուսումնարաններ և դեռևս գովում էր մեզ, մեր ազդը, մեր նախնական ավանդությունքը, չգիտե որ մեր համար միևնույն է ուսումնարանի լինելը, կամ չլիՆելը, բայց թե առանց մեր ձեռնարկության, մի գյուղում, մի գոմի մեջ, երևում էր մի տիրացու ահագին գավազանը ձեռքին յուր աշակերտների ոսկերքը ջարդելու համար, և այդ տիրացուի առաջև կային նստած մի քանի երեխայք այբբենարանները ձեռքերին, շատ ուրախ ենք և շատ շնորհակալ այն մարդուց, որ այդպիսի մեծ և երևելի հոգաբարձություն էր ցույց տվել մեր ազգին»։

Ո՛վ նախախնամություն, եթե արդարև այսպես պիտի խոսի Հիշատակարանիս կարդացող հայը, ինչո՞ւ ապա վառեցիր, բորբոքեցիր իմ մեջ մի ազգասիրության անշիջանելի կրակ, ինչո՞ւ այդպես անգթաբար պատմեցիր ինձ՝ բորբոքելով այդ կրակը, մինչ նա, փոխանակ ջերմացնելու իմ սիրելի ազգակիցների պաղած սիրտը, խորովելու էր իմ ներսը: Նախախնամություն, խնայե ինձ... Նախախնամություն, խնայե իմ սիրական ազգին, նախախնամություն...

Զ

Օգոստոսի 23. Ոչինչ արժանի ուշադրության նորություն չեմ կարոդ արձանագրել Հիշատակարանիս մեջ, որովհետև չկան։ Ասացի արժանի ուշադրության, ապա թե ոչ այնպիսի չնչին գործողությունք, որպիսիք հրատարակվում են Հայաստանի Մեղուի մեջ, շատ անգամ խելացնիր մարդու արժանի լոգիկայով, ես անարժան եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ, որովհետև ափսոսում եմ ժամանակիս, որ պիտի կորուսանեի, ափսոսում եմ ընթերցողներիս ուշադրությանը, որ զուր տեղը պիտի լարեին։ Մինչև այժմ սուտ ազգասերների մեջ տիրած է մի ուղղություն, ամենայն բան որ վերաբերում էր ազգին, համարել գովելի և արժանի ուշադրության և այդ ճանապարհով որսալ ազգի բարյացակամությունը։ Դորա հակառակ, իմ ուղղությունը ա՞յլ է բոլորովին—ճշմարիտը ասել և կանգնիլ մեջ տեղումը։ Ազգը, եթե ունի բանականություն և հասկացողություն, ուրեմն կճանաչե ճշմարտությունը, ուրեմն և երկրայություն չկա նորա դեպի ինձ բարեկամության մասին, իսկ եթե չէ հասկանալու և առանց յուր օգուտը ճանաչելու պիտի բամբասե մի մարդ, որ ազգի համար ճշմարտություն էր քարոզում և այնուհետև դառնալու