Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/270

Այս էջը հաստատված է

էր ինձ թշնամի, այդ ևս իմ փույթը չէ՛ պատճառ, այն փառք ու պատիվը և այն անարգանքը ա նախատինքը համարվում են վավերական և ուշադրության արժանի, որ հետևանք էին գիտակցության և ուղղախոհության։ Իմ համար միևնույն է մի հիմար մարդու ինձ պատվելը կամ անպատվելը, որովհետև նա հիմար է. և ամոթ էր ինձ սպասել նորա դատաստանին։

Սորան և նորան սուտ սուտ գովասանություններ և տաղեր գրելով չկամ իմ պղծել իմ գրիչը և այդ անպարծանք հանդեսը թողում եմ սուտ ազգասերների, օբսկուրանտների, եզվիտների և Մաքիավելու հոգով տոգորված մարդերի գործակատարությանը։ Թող նոքա, ինչպես մինչև այժմ և այսոլհետև ևս, աշխատեն խաբել մեր ազգը և սուտ ու չնչին գովասանութեններով ներկելով նորա աչքը, նորա հանցանքը գնեն նորա առաջև որպես առաքինություն և հեռացնեն ժողովուրդը ամենայն օր ճշմարիտ լուսավորութենից, և մինչև անգամ սորա վերա մտածելուց ևս, որ ավելի հեշտությամբ և հաջողությամբ կարողանան հաստատ պահել խավարի դժոխային իշխանությունը մեր ցավելի և արտասվելի ազգի վերա։ Ի՛նչ է այդ մարդերի այսպիսի ուղղության շարժառիթը, ի՛նչ է, որ այդպես հաստատ պահում է դոցա յուրյանց կամակորության մեջ։ Բայց այս հարցմունքին ամենայն ստուգությամբ պատասխանելով, արդյոք բորբոքելու չէ՞ինք նոցա դեպի մեզ ատելության փայլակները, ի՛նչ փույթ, մի անգամ ասացինք, որ հիմարի դատաստանը անվավեր է, իսկ թե այդ հիմարության հետ միավորված էր մի կազմվածքի մեջ և խաբեբայություն, տարակույս չկա, որ այդպիսիների խոսքը, կարծիքը, ցնորաբանությունքը իմ համար մի ժանգոտ կոպեկի արժանավորություն չանին, ուրեմն պատասխանենք այդ հարցմունքին, որ շատ մարգ մեր ազգից կարող էր առաջարկել ինձ։

Այն շարժառիթը, որ ստիպում է սուտ ազգասերներին, նվիրելով յուրյանց անձը ստության սպասավորությանը, ամուր պահել խավարի թագավորությունը մեր ազգի վերա, է դույն այդ օբսկուրանտների անձնապահությունը, փառասիրությունը և շահասիրությունը։

Անձնասլահությունը։ Եթե այդ օրսկուրանտները մի տղայական, կամ ավելի լավ՝ պառավական ցնորամտությամբ համարում են յուրյանը անձը մի բանի կարգում մեր ողբալի ազգի մեջ, և եթե մեր ազգը կամ գոնե նորա մեծ մասը անդատողական երեխայի պես կարծում է թե այդ սուտ ազգասերքը, օրսկուրանտները, եզվիտները և Մաքիավելու հոգով տոգորված մարդիկը մի բան են, մի նշանակություն ունին որպես մարդ, մարդկեղեն աշխարհի մեջ, դորա պատճառը է. մեր ազգի անկըրթությունը և լուսավորաթենից զուրկ լինելը։ Ազգը մնալով այս սարսափելի