Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/271

Այս էջը հաստատված է

գրության մեջ, վերևում հիշված սուտ ազգասերքը և մյուսները մնալու են նույն հարաբերության մեջ դեպի մեր ազգը, որպիսում գտանվում են այժմ։ Ապա եթե ազգը լուսավորվի, նայի հետ և հառաջ, քննե յուր անցածը, ներկայն և գուշակե ապագան, այլ և հոգաբարձու լինի սորան բարվոքելու համար, իսկույն այդ րոպեին, որպես մի էլեկտրական հարվածով վերջանալու են մարդ լինելուց նորա խարդախ, առաջնորդ ձևացած սուտ ազգասերքը և մյուսները։

Խավարի զավակները լավ գիտեն յուրյանը գլխին գալիքը, այդ պատճառով, միմիայն յուրյանց անձը պահպանելու համար, ստիպում են որքան կարոդ էին թանձր ամպերով պատել ժողովրդի տեսությունը, չզարթեցնել նորան այդ մահանման քնից, որով քնում է նա հազար տարիներով. դորա հակառակ, սուտ սուտ գովասանությունները օրորոցի երգի տեղ երգելով քնած ազգի ականջին, թանձրացնել նորա սարսափելի քունը։

Փառասիրությունը։ Այժմ հասարակ ժողովուրդը մատով ցույց է տալիս այդ պարոնների վերա, որպես մի երևելի ուսումնականների վերա. պատճառ, զուրկ լինելով լուսավորութենից չէ կարող զանազանել սևը և ճերմակը, իսկ եթե վառվի ազգի առաջև պրոմեթեոսյան լուսավորության կրակը, այն ժամանակ անտարակույս տեսանելու է ազգը, թե այն մարգիկը, որոնց վերա նայելով զարմանում էր երբեմն, ոչ այլ ինչ են, եթե ոչ կամակոր տգետներ, գիշերի զավակներ և ստության սպասավորք. այդպիսի դիպվածում ոչ թե միայն ազգը ուրանալու էր նորանից յուր հարգությունը, այլև անարգելու, և խայտառակելով նոցա խարդախությունը հալածելու ևս։ Սուտ ազգասերքը, օրսկուրանտները, եզվիտները և Մաքիավելու հոգով խմորված մարգիկը լավ վերահասու են այս բանին, ուստի և ստիպված են, յուրյանը փառասիրության հարկը ազգից անընդհատ ստանալու համար, որքան կարելի է աշխատել հլու հպատակ պահել ազգը խավարի բաբելոնյան գերության մեջ։

Շահասիրությունը։ Սուտ ազգասերքը և մյուս նոցա ընկերքը, որոնց անունները քանի անգամ կրկնեցի, լավ գիտեն, որ ազգը ավելի շուտով կստանա մի գիրք, մի լրագիր, որ գովում էր նորան. փույթ չէ, որ այդ սուտ, խարդախ և երեխայական գովասանությունը մահադեղ էր ազգին, փույթ չէ, որ նա լսելով այդպիսի գովասանությունը, համարելու էր յուրյան կատարյալ և անկարոտ ազգ, և հետևաբար անհոգ մնալու վերացնել յուր թերությունքը և լցուըցանել յուր բազմադիմի կարոտությունքը։ Ապա եթե ազգը լուսավորվի և ինքը այնուհետև սկսի քերել յուր վերայից այն թերությունքը որպես դատապարտելի բաներ, որ մինչև այժմ սուտ ազգասերքը և մյուսքը գույն այդ պակասությունքը գովել էին ազգային