Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/274

Այս էջը հաստատված է

կատարել էր — լրագիր ուղարկել զանազան մարդերի, որ խնդրած չէին, և մի քանի ամսից հետո հրապարակով, դուլն այդ լրագրի միջնորդությամբ արծաթ պահանջել։ Ասացին — ճշմարտության քարոզիչների լեզուն, որով խոսում են կամ գրում՝ են, անպիտան է և անհասկանալի», բայց ամենայն մարդ հասկացավ, որ ընդունակություն և գործարան ուներ հասկանալու և մտածելու, և այդ չարախոսությունը արգել չեղավ, որ մի քանի պարոններ յուրյանը լեզուն մաքրեին և կանոնի տակ դնեին հետևելով ճշմարտության քարոզիչների ոճին։

Խավարասերքը, թեև ոչինչ չեն տեսանում, բայց շոշափելով հասկացան, որ ճշմարտության քարոզիչքը չեն մոռացել Կեսարի խոսքը age quod agis[1], որ դադարելու չեն ներգործելուց, մինչև որ բարձրանա հայկական մռայլոտ հորիզոնի վերա լուսավորության արևը։

Եվ այս իրողությունը հեռի չէ այժմուս, սիրով բարյավ մնա՛ արեցեք ձեր ծնող խավարի հետ, մռայլապատիվ օբսկուրանտներ, շուտով ահա արևի ճառագայթքը նեղացնելու են ձեր աչքի լայնացած բբերը, որզուր տեղը բանալով մեծ մակերևույթ, աշխատում էին այդ թանձր խավարի մեջ լույսի շատ ճառագայթներ հավաքելով բան տեսանել։ Գիտեմ,ծանր բան է զավակի և ծնողի միմյանցից բաժանվելը, բայց ինչ պիտո է առնել, բնության կանոնն է, որ զավակները թաղեն յուրյանը ծնողքը։ Սուտ ազգասերների սրտի մեծ ցավի համար հարկավոր եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ այն գրյանքը, որ տպվեցան և որ տպվում են ժողովրդական ընտիր լեզվով.

1) Հոգեղեն կերակուր հայոց երեխաների համար։
2) Վարդապետարան կրոնի։
3) Հանդես նոր հայախոսության, երկու մեծ հատոր։
4) Թափառական հրեա (աոաջին մեծ հատոր)։
5) Դքսուհի դը Շեվրեոզ։
6) Պավլոս և Վիրգինիա։
7) Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն:
8) Այբբենարան հայկական լեզվի։

Այս բոլոր գրյանքը, որոնցից շատերը դուրս եկած են և միայն երկուքը (Պավլոս և Վիրգինիա և Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն) գտանվում են տպագրական մամուլի տակ,- կարող են հավատարիմ առհավատչյա լինել ճշմարտության քարոզիչների ապագայում ևս անգուլ գործունեության մասին։ Եվ այսպես հայտնում եմ ահա հրապարակով, որ ճշմարտության

  1. Արա՛, ինչ անում ես (այսինքն՝ քո գործով զրաղվիր): (Ծոնոթ, 1945 թ. Երկերի լիակատար ժող. խմբ.)։