Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/275

Այս էջը հաստատված է

քարոզիչքը գործելու են անդադար, և չնայելով սուտ ազգասերների, օրսկուրանտների և մյուսերի դարանագործությանը, ոչ թե միայն շարունակելու են Հյուսիսափայլ օրագիրը, այլև նոր նոր գրքեր ևս դուրս տալու։ Եվ այս գործունեությունը մի ժամանակավոր բան չէ, այսօր մեք ենք դորա հանդիսադիրքը, էգուց մեր աշակերտքը, ճշմարտության դրոշակի տակ նահատակվիլ հանձնառու կտրիճ զինվորքը, որոնց թիվը աճում է ու զորանում է օրե օր։

Ցնծացե՛ք, սուտ ազգասերք, օբսկուրանտներ, եզվիտներ և Մաքիավելու հոգով խմորված պարոններ, կատազեցեք և փրփրացեք, և ձեր պարսավները որ գրում եք, որքան առանց լոգիկայի գրեք, այնքան փառք ու պատիվ է ձեզ, բայց ագահություն մի՛ արեք այդ պատվի մեջ, մի փոքր բաժին տվեցեք նորանից և ձեր միականի նախագահներին... Նոքա ևս թող մասնակից լինին այգ հերոստրատոսյան պարծանքին, որովհետև մասնակից էին ձեր գործին, և դուք աշխատում էիք ամրացնելով ձեր ոտքերը նոցա ձյութապատ ուսերի վերա։

Իսկ մեք կփառավորենք ճշմարտությունը, մինչև ի մահ կաշխատինք դուրս վանել ստության և խաբեբայության դևը Հայաստանի նվիրական ավերակներից և կհասնենք մեր հոգով չափ ցանկալի նպատակին, որ է կանգնեցնել այգ նվիրական ավերակների մեջ դրոշակ, որի վերա ոսկեղեն տառերով գրած է նշմարաություն, իսկ ճշմարտությունը էր ինքն Հիսուս Քրիստոս, մեր փրկության միայնակ և անփոխանակելի միջնորդը, որի բարեխոսությունը անպակաս լինի ճշմարտասերների վերայից։

Է


Սեպաեմբերի 30։ Ահա սկսանում է հոկտեմբերը, ցուրտ և խոնավ եղանակները յուրյանց անախորժ քամիներով սկսեցին մռայլել սիրտը. երկինքը ասես թե լաց է լինում մարդու գլխին։ Շատ անգամ դուրս եմ գալիս դաշտ, բայց չկա այն ախորժ բերկրությունը, որ զգում է մարդ ամտոնային ժամանակ, ծառերը յուրյանը խշխշոցով, կարծես լաց են լինում յուրյանց տերևաթափությունը, այն կանաչ ու թարմ տերևները, որ մի երկու ամիս հառաջ քաղցր հովանի էին մեր համար այրող արևի երեսից, այժմ դեղնած ու թառամած թափվել են գետնի վերա ծառերի տակին, և շինականների անգործ, ոտաբոբիկ և ըստ մեծի մասին մերկ տղայքը որոնում են նոցա մեջ կաղին, որ դեռևս ընկած չէին հավաքողի ձեռքը։ Աշունը, մանավանդ թե հյուսիսումը, մի շատ տխուր ժամանակ է. մարդը, նայելով բնության վերա և տեսանելով, երբ որ սա փոքր առ