Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/278

Այս էջը հաստատված է

Համար 2

Պ. Շահրեդի մի քանի նկատողությունքը, Իսահակյանցի պատասխանու վերա:

(Տե՛ս Մեղու Հայաստանի, համար 37, երես 291)։


Զարմանալի՜ բան. այնպիսի ժամանակի ենք հասել, որ բարի խորհուրդը ևս, որ տալիս էինք մի մարդու, ամենևին դեպի չարը գործ դրվելով չեն հասանում յուրյանց բուն նպատակին։ Ներկա տարու ապրիլի 14 թվականից ուղարկել էի պ. Կ. էմմանուելին մի հոդված, «Նկատողությունք պ. Ւսահակյանցի Հրավիրակ հայրենասիրության մակադրով հոդվածի վերա», որ տպած էր Մեղուի 14 համարում, և այդ հոդվածի վերջումը (Հյուսիսափ[այ]լ), մայիս, երես 385), եղբայրական խորհուրդ էի տվել պ. Իսահակյանցին, «բան դրելոլ ժամանակ չպատկանել այս և այն հակառակող բաժիններին, խոսել սառն հոդով, և հավատարիմ մնալով ճշմարտության կանոններին»։ Պ. Իսահակյանցը կարդալով իմ հոդվածը, փոխանակ շնորհակալություն մատուցանելու ինձ, որ հանձն առնելով կարդալ նորա դրածը Մեղուի մեջ և ցույց տալով այդ դրվածքի թերությունքը, ամենայն բարեմտությամբ աշխատել էի օգտակար լինել նորան, փոխանակ խոստովանելու յուր արտասվելի դրությունը ուսման հանդիսում, հրաշք էր գործել դարձյալ Մեղուի 37 համարում։ Բայց այդ հոդվածը գրելուց հառաջ, դրականապես բարյավ մնա է ասել լոգիկային, որ առանց ղորան ևս շատ սիրելի չէ օբսկուրանտներին։ Ճշմարիտը պիտո է ասել, ես Մեղուի վերա չկամիմ ուշադրություն դարձուցանել, չկամիմ երբեք քննության տակ ձգել նորա թերթերը, որովհետև նա ցած է ամենայն կրիտիկայից, բայց պ. Իսահակյանցին առաջին անդամից շատ սիրեցի, և այժմ ևս սիրում եմ, խնչ պիտո է առնել, մարդ ենք, ունինք շատ թուլությունք. երբեմն սիրում ենք մի մարդ, առանց կարողանալու հաշիվ ու համար տալ մեզ, թե ինչո՞ւ համար սիրում էինք։ Պ. Իսահակյանցին այդպես սիրելուցս մի քանի մարդիկ, չգիտեմ ինչ հիման վերա մինչև անգամ ասել էին, թե Շահբեդը կամի պ. Իսահակյանցին կնքահայր շինել յուր երեխան մկրտելու ժամանակ, զարմանալի մտածություն, Ղզլարից Րեդուտկալե կնքահայր խնդրել։ Բայց սոքա երկրորդական բաներ են, մանավանդ թե ընտանեկան, այժմ հարկավոր չէ դորա վերա խոսիլ. նկատենք պ. Ւսահակյանցի հրաշագործությունը։

Նախ և հառաջ պ. Իսահակյանցը յուր հոդվածի ներածության մեջ խրախույս և քաջալերություն է տալիս Մեղուի հրատարակողին, որ նա աշխատի և եթե կարելի է ընդդեմ դառնա ճակատագրի ձեռքով Մեղուի համար պատրաստած օրհասին, բայց զուր է այս խրախույսը և