Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/280

Այս էջը հաստատված է

Պ. Իսահակյանցը Մեղուի 14 համարում ասել էր, թե այն ժամանակ ազգըI արժանի էր մեղադրության, եթե գիտության և հառաջաղիմության տունը ավազակների այր շինած լիներ». նշանակում է, թե ազգի մեջ կա գիտության և հառաջագիմության տուն, և ազգը ավազակների այր չշինելով, արժանի չէ մեղադրության։ Բայց ես չտեսանելով մի այդպիսի տուն հայկական անշեն անապատի մեջ, հարց արեցի պ. Իսահակյանցին, թե ո՞ւր էր այդ տունը, որին պատասխանում է նա, թե «այժմ Ժամանակ չէ խոսելու, հետո կգրեմ»։ Ի՞նչ պիտի գրե, ազգի անցյալ և ներկա բարօրության և լուսավորության պատմությունը, հետո նորա՞ գործ է գրել այդպիսի բան. սխալվում է, եթե հույս ունի Մասյաց դարևանդի Մուզայի վերա։ Թող հայտնի լինի պ. Իսահակյանցին, որ ազգը մեղադրվում է ոչ թե եղած տունը ավազակների այր շինելու համար, այլ մի այդպիսի տուն մինչև այժմ ամենևին չշինելու համար։

Պ. Իսահակյանցը թույլ է տալիս ինձ Անգլիա գնալ, հարուստ ընկերութենների անդամ դառնալ, թռչնավաճառությամբ պարապիլ և օգուտների մի բաժինը ստանալ։ Տեսանո՞ւմ եք, սիրելի ընթերցողք, ինչպես բարի սիրտ ունի պարոնը. ամենևին խափան չէ իմ Անգլիա գնալուն։ Հավատալով նորա բարեսրտության վերա կարծում եմ, որ եթե Ֆրանսիա և Ավստրիա ևս գնալու լինիմ, նույնպես կարող եմ էրթալու հրամանագիր ստանալ պ. Իսահակյանցից։ Ցնծա՛, Շահբեգ, աշխարհի ամենայն կողմը ճանապարհդ բաց է, պասպորտ տվողդ պատրաստ, ո՞ր օրիդ ես սպասում, ի՞նչ ես փտում Րեդուտկալեում։ Աստուծո սիբուն ասացեք, ի՛նչպես չսիրես այդպիսի մի մարդ, ճշմարիտ, եթե Ղըզլարից դեպի Բեդոլտկալե երկաթի ճանապարհ լիներ, անպատճառ կնքահայր ևս կշինեի նորան, մանավանդ բամբասողների սրտերը պատառելու համար։ Բայց պ. Իսահակյանցի այս մեծահոգության առաջև սևերես չմնալու համար, պիտո է նորան մի բարի խորհուրդ տալ. արդյոք ավելի օգտակար չէ՞ր պ. Իսահակյանցին և հայոց ազգին, եթե առաջինը թողնելով Ղզլարի մանկավարժությունը Եվրոպա գնար, և մտաներ այն տեղի դպրոցների մինի մեջ (տարակույս չկա, որ աշակերտի պես) և գո՛նե այնքան բան ուսաներ, որ նորա մտածությունքը մարդավայել դառնային, և խոսելու ժամանակ դահճի պես չվարվեր լոգիկայի հետ։ Տեսանենք այս բարի խորհուրդը ի՛նչ ազդեցություն կգործե մուզաների բարեկամի վերա։

Ես ասել էի, թե «ազգը էապես անարգողքը չեն նոքա, որոնցից գանգատ ունի պ. Իսահակյանցը, որովհետև մերկացնում էին ազգի ծածուկ պահած վերքերը, վիրաբուժական դարմաններ մաաուցանելով, այո՛, և բարոյական երկաթ ու կրակ գործ գնելով, այլ, այն սուտ ազգասերքը, որ