Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/281

Այս էջը հաստատված է

խեղճ ողորմելի Մեղոփն լծել են մի սալլի և ինքյանք լցվելով մեջը հարկադրում են նորան ավելի մեծ ասպարեզ կատարել աշխարհի երեսին, հայկական լուսավորության մեջ, քան թե բնությունը կարողություն էր տվել Մեղուին։ Այդ սուտ ազգասերքը անարգում են ազգի անունը ամենայն եվրոպացի մարղու առաջև, որովհետև այն մարդը, որ չէր խոստովանում յուր պակասությունքը, չուներ ուրեմն և սեփական արժանավորություն և այլն»։

Պ. Իսահակյանցը գրում է, «Պարոն, խելացի և գիտուն մարդը կգա տե յուր ազգը, բայց չի ղատապարտիլ, նորա վերքերը կտեսնի փաթաթելու, չէ թե արևուն ցույց տալու համար, թե որ ազգը պակասավոր լինելու համար անարգում են, թող նոքա որոնեն յուրյանը համար մի այլ անբիծ աշխարհ և այլն, և այլն»։

Ես ասել էի, վերքերը բացում են վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո՛, և բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, բայց պ. Իսահակյանցին թվել է, որ ազգի վերքերը արևին են ցույց տալիս: Խիրուրգիայի մեջ այդպիսի բան չկա, բայց գուցե պ. Իսահակյանցը վիրաբուժություն բառը փոխանակ խիրուրգիա հասկանալու, կարծում է թե գաստրոնոմիա է. արդարև այդ արվեստի մեջ շատ բան ցույց են տայիս արևին չորացնելու և ապուխտ շինելու համար, բայց դարձյալ վերքեր չէին, որ չորացնում են, գաստրոնոմիան գործ ունի առողջ անասունների հետ, ցավագար և վիրավոր անասունքը գաստրոնոմիային ևս հարկավոր չեն, մանավանդ որ բժշկական պոլիցիան սաստիկ արգելում է այդպիսի չարագործություն։ Ես ասել էի, որ պ. Իսահակյանցի աչքումը միևնույն հարգ ու արժանավորություն ունին, թե ազգը և թե նորա պակասությունքը. ասածս դարձյալ ապացուցանում է այդ պարոնը ասելով, թե «ազգը պակասավոր լինելու համար անարդում են և այլն»։ Դու հազար անգամ ասա՛ մի այդպիսի պարոնի, թե ազգը չեն անարդում, այլ դատապարտում են ազգի պակասությունքը. ազգը ինքը պակասություն չէ. ա՛յլ է ազգը, և ա՛յլ է ազգի պակասությունքը։ Անարգելով ազգի պակասությունքը, ոչ թե միայն չես անարգում ազգը, ոչ թե դառնում ես նորան թշնամի, այլ բուն բարեկամ, ըստ որում ցանկացել էիր ազատված տեսանել նորան ամենայն պակասութեններից։ Եվ այդ պակասությունքը արժանի էին որ դատապարտվեին, այդ արատները կարոտ են սրբվելու։

Բայց ի՛նչ ասեմ ես այն մարդուն, որ չկամի հասկանալ, թե Հայաստան բառը մի վերացականություն է ներկայումս, և կանացի մեղադրանքներով ասպարեզ է մտանում, թեև Հայաստանը չէ տվել ինձ կրրթություն և դաստիարակություն, բայց իրավունք ունի մեր կողմից պահանջելու