Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/282

Այս էջը հաստատված է

պահանջելու փույթ և խնամք յուր վերա: — Հայաստանը ոչինչ իրավունք չունի մեզանից բան պահանջելու, ասում եմ շեշտելով, թո՛ղ նա հառաջ սերմանե, հետո հնձելու դուրս գա։ Բայց մեք ինքնին, որպես մարդ, պարտական ենք օգնական դտանվիլ մարդկությանը, և որովհետև ընդհանուր մարդկության մեջ մտանում ենք մեր հայ մարդկությամբ, որովհետև հայ մարդկությունը առավել մոտ է մեզ, այս պատճառով պարտականություն համարում ենք մեզ անփույթ չլինել հայոց ազգի հառաջադիմության և լուսավորության մասին։ Բայց որպես մարդ և որպես քրիստոնյա, մեք ենք, որ համարում ենք մեզ պարտական, իսկ այլ ոք չունի համարձակություն պարտական քարոզել մեր ազատ անձը։ Եվ այս է մանավանդ բանը, որ մեք մեր ազատ կամքովը, հասկանալով մարդու և մարդկության խորհուրդը, առանց բռնադատվելու մի հարկադրական պահանջողութենից, ինքնին աշխատում ենք օգնական դտանվիլ հայ մարդկությանը որպես և ինչ չափով կարող էինք։

Ես երբեք չեմ անպատվել Հայաստանը ասելով, թե նա չունի այն, ինչ որ ստուդապես չունի, և միտք չեմ ունեցել համազդիների սիրտը վիրավորելու, այլ մանավանդ, հանդես տալով այդ խնդրին, ցանկացել եմ զքաւի կացոլցանել մեր ազդին այդ նորա տարապայման կարոտությունը և հետ մնալը լուսավորության գործի մեջ։

Պ. Իսահակյանցը իմ միտքն է ձգում հինգերորդ դարը և ասում է, թե «Խորենացիների նման մտավարժ և լիահանճար մանուկները անհագ փափագով դիմեցին Աթենք, Ալեքսանդրիա, Բյուզանդիա, դեպի հունական դպրոցները, և թե այդ երանելիքը չեն ասել, որ պարտական չէին Հայաստանին, այլ շտապել են գալ Հայաստան լուսավորել և այլն և այլն»։ Ցանկալի էր լսել պ. Իսահակյանցից, թե այդ բարի և օրհնյալ հիշատակի արժանի մարդիկը ինքյանք դիմեցին, թե ուրիշի ձեռքով և հոգաբարձությամբ ուղարկվեցան, և այդ հոգաբարձությունը, որ կատարեց այն ժամանակ Հայաստանը Սահակի և Մեսրոպի ձեռքով, իբր 60 աշակերտ Եվրոպա կամ Ալեքսանդրիա ուղարկելով, կարելի՞ է որ մոռանային այդ աշակերտքը և ասեին — թե Հայաստանը չէր, որ դայակ վարձեց մեր համար։

Ինչպես կարող էին նոքա պատճառ դնելով Հայաստանում համալսարան չշինելը ուրանալ Հայաստանի իրավունքը յուրյանը վերա, մինչ

այդպիսի դպրոցի չլինելը ստիպել էր սուրբ թարգմանիչներին աշակերտներ ուղարկել դեպի հունական դպրոցները, որի լեզու պանծալի և ստոյգ յօդանալով ճեմարանին վերաբանութեան[1], վերադառնային Հայաստան և

  1. Մովսես Խորենացու արտահայտությունն է: