Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/288

Այս էջը հաստատված է

է, որ ձեզ համար խաղալիք եք շինե՛լ անպատվելով դորա սուրբ անունը»։ Զարմանք չէ, որ չէ ճանաչում ճշմարտությունը, որովհետև սկզբից մինչև այսօր սուտը հաղորդություն չունի ճշմարտության հետ, խավարը լուսի հետ, բայց ես ավելորդ չեմ համարում հայտնել, թե ճշմարտությունը, որի դրոշակի տակ զինվորված է և իմ նվաստությունը է աստուծո ճշմարտությունը, անմասն ամենայն ստութենից, խարդախութենից, կեղծավորութենից և այլ այսպիսի արատներից է այն ճշմարտությունը, որ Հիսուսի Քրիստոսի արյունով կնքվեցավ Գողդոթայի վերա, այն ճշմարտությունը, որ հաճո չէ աշխարհին, այն ճշմարտությունը, որին ատում են սուտ ազգասերքը և օբսկուրանտները, որոնց մեջ մի չար բախտով տեսանում եմ այս րոպեիս և պ․ Իսահակյանցըւ Դա է այն ապառաժը, որի վերա ընկնողը կփշրվի և թե ինքը մի բանի վերա ընկնի կհոսե։ Կարծեմ որ բավական որոշ նկարագրեցի խնդրած ճշմարտության ինչությունը և բնավորությունը։

Նույնպես թող հայտնի լինի պ․ Իսահակյանցին, որ ես նորա բուն հայագետ ասած մարդերից չեմ կրած ո՛չ իրավացի և ո՛չ անիրավ նախատինք․ գուցե այդ ևս Մասյաց մուզաները պատմել են պ. Իսահակյանցին, չգիտեմ․ միայն եթե նորա քարոզած բուն հայագետքը,— մեր կարծիքով խավարի կոտքի ջերմեռանդն դաբիրայքը, փորձ փորձեն այդպիսի գործ կատարելու, այն ժամանակ կլսեն յուրյանց ձայնի արձագանքը, ոչ եթե Մասյաց դարևանդից, այլ Րեդուակալեից— Պոնտոսի հզերքից, ինչպես ինքը պ. Իսահակյանցը փորձում է և կփորձե դեռևս, եթե մոռանա յուր չափը։

Լերմոնտովի մարգարեին չեմ նմանեցուցել ես իմ անձը, այլ մեջ բերելով այդ ոտանավորի հատվածը, կամեցել եմ միայն ցույց տալ պ. Իսահակյանցին, թե ճշմարտությունը հալածվում է ստութենից, բայց ցավելին այս է, որ այդ օրինակը ևս հերիք եղած չէ պ. Իսահակյանցին։

Պ. Իսահակյանցը ասում է, թե մի քանի իմ նման, գուցե ևս առավել գիտուն անձինք կարողացել էին իմ մարդկորեն սխալանքը լուսաբանել և ազգի վերաբերյալ թյուր կարծյաց և վրիպակաց ճյուղերը իմաստությամբ հապավել։ Դարձյալ մի նոր զարմանք․ պատճառ, առաջին անգամ հրապարակեցի իմ գրավոր վաստակը պ. Իսահակյանցի հոդվածի պատճառով, դորանից հառաջ և ո՜չ մի տող բան տպած ու հրատարակած չունեի, որ պ. Իսահակյանցի խելոքները կարողանային իմ սխալանքը լուսաբանել. չգիտեմ ինչպես պիտո է հասկանալ այս բանը։ Երևի թե պ․ Իսահակյանցը երազում կատարված տեսել է այս իրողությունը, կամ, Մուզան ասել է Մասյաց դարևանդից Ղզլար վազելով։ Ինչպես մեծ խորհուրդ և ազդեցություն ունի շրջակայքը մարդու