Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/291

Այս էջը հաստատված է

Ցավելին այս է, որ պարոն Իսահակյանցը յուր շրջանառությունը հինգ ամիսը մի անգամ կատարող մոլորակներից է. շուտ-շուտ չէ երևում, ապա եթե սխալվել եմ և կոմետը ընդունել եմ մոլորակի տեղ, որ եթե այս անգամ ցած գնա հորիզոնից, ու մյուս անգամ չերևի, այն ժամանակ վա՜յ քեզ Շահբեգ. շատ ցավերիդ վերա մի մեծ ցավ ևս պիտի հավելանա։

Ս. Խ. ՇԱՀԲԵԳ

Համար 3

Սեպտեմբերի 13, 1858, Պոլտավա։
Պարոն ԿՈՄԱ ԷՄՄԱՆՈԻԵԼ

Ինձ վաղուց հայտնի է, որ Հիշատակարան ես գրում և կցանկանայիր իմանալ որևիցե անսովոր բան։ Այս երկու ամսոլմը պատահելով մի քանի վաճառահանդեսների մեջ, տեսա մի թափառական գազանանոց, որի մուտքը արժեր կես մանեթ։ Շուտով հատուցի և մտա, բայց խնչպես զարմացա վերահասու լինելով նորա տիրոջ խաբեբայությանը, դորա գազանանոցի կենդանիքը շինովի էին, որ շատ թե փոքր հայտնի երևում են առաջին անգամ աչք ձգելու ժամանակ։

Սաստիկ խայտառակութեններից մինը այն էր, որ ցույց տվեց մի թռչուն Կազվարի անունով, թայց ի՛նչ կազվար, մի մեծ թռչունի վերա, որ ես որոշ չնկատեցի, որի մասին ոմանք արագիլ և ոմանք մորահավ ասացին, դրել է թաղիքից (քեչայից) շինած վահանի նման բան, այլև շրջապատելով փետուրներով և ներկելով ոտքերը, հավատացնում է, թե մանուկ կազվար է։ Ինչպես կարելի է, որ արագիլը կամ մսրահավը թեև ծածկված էին վահանի տակ, չհայտնեին յուրյանը ինչ լինելը։ Կառավարությունը իմանալով այս խարդախությունը, դուրս վանեց վաճառահանդիսից։ Լսած էի, թե Կեսարիայում էշ ներկում են, բայց արագիլից և մսրահավից կազվար շինել, ծածկելով մի կոպիտ վահանի տակ, ճշմարիտ լսած չէի:

ՁԵՐ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ ԿԱՐԴԱՑՈՂՆԵՐԻՑ ՄԻՆԸ

Ահա իմ ստացած ծանոթությունքս և նամակներս, բացի սորանից պիտի ասել, որ նորերումս հանդիպեցա պ. Բեգզադեին, որ նոր էր եկել մի այլ քաղաքից, բայց ինչպես վշտահար, վատած և ցավագարված։ Հարբանում եմ.— Պարոն, ի՛նչ է պատահել քեզ, մի գուցե հիվանդ էիր, որ ենթարկվել ես այդպիսի փոփոխության։ Ինձ պատասխանում է. «Ես անհավատ մարդերի հետ գործ չունիմ. դու ծիծաղում ես իմ վերա»։