Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/292

Այս էջը հաստատված է

— Ինչ ծիծաղելու բան կա. ես քեզանից հարցնելու եմ քո այդպիսի փոփոխության պատճառը...

— Մի՞թե մոռացել ես իմ տեսած երազը,— պատասխանեց պ. Բեգզադեն։

— Չեմ մոռացել, բայց ի՛նչ հարակցություն կա քո տկարանալու և այդ ցնորքի հետ։

— Ցնորք... Ցնորք. բայց այդ բանը մաշում է իմ հոդին։ Դորա հետ միացավ և այժմյան պոչավոր աստղի երևիլը. այդ ևս վատ բան է նշանակում, այնպես չէ՞։

— Այնքան վատ, որքան քո տանից դուրս գնալով երևելը փողոցի մեջ։

— Արի քո հետ խոսիր. ի՛նչ մարդ ես. ինձ և այդ աստղը մի շինեցիր. խղճմտանք չունի՞ս, աստուծուց չե՞ս վախենում. ես մի մեղավոր մարդ, բայց նա սուրբ...

— Ինչի՞ց գիտես դու նորա սրբությունը։

— Եթե սուրբ չլիներ, ի՛նչ է շինում երկնքումը։

— Քեզ ո՛վ է ասել, որ նա երկնքումն է. նա մեզանից շատ հեռի չէ, եթե համեմատենք տիեզերքի անչափելի տարածության հետ։

— Դու ինչ կամիս ասա՛, ես էֆիմերդե գտա և նայեցի, շատ վատ- վատ բան է խոսում այս և գալոց տարու համար։

— Եվ այդ բաները, ամենայն տասներկու տաբու մեջ միանգամ պիտի կրկնվին, այնպես չէ՞ ։

— Ի՛նչպես։

— Ինչ որ 1858-ի մասին դրում է, նույն բանը գրում է և 1870 թվականի համար, որովհետև ընդամենը 12 գլուխ է այդ ծակ մարգարեությունը։

— Թերահավատություն... Թերահավատություն... աստված քավյա՛ զիս զմեղավորս... Աստված քավյա՛...

Այսպիսի աղոթքներով հեռացավ ինձանից պ. Բեգզադեն. բայց այս անգամ, ինչպես տեսանում եք, շատ կակուղ վարվեցավ. բերան չբերեց յուր բեգզադեությունը կամ 3,000 մանեթի բանը:

Ես այդպես ևս սպասում էի. այն մարդը, որ մի բանից այրվում է, վեր է թռչում, բայց չէ մնամ վերևումը, իսկույն ցած է գալիս. այդպես ևս բարկացող բեգզադեները, որոնք կամաց- կամաց տեսանելով յուրյանը ընդդիմության ունայնությունը, քարշում են պոչերը։