Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/293

Այս էջը հաստատված է

Ը

Նոր տարի—Բեգզադեի նամակը—Տրովաաորի բովանդակությունը—Բեգզադեի ազգաբանությունը—Հայկական թեատրոն Մոսկվաջի մեջ—Սուրբ Մեսրոպի գերեզմանի այցելուի նամակը—Գամաո-Բաթիպայի պահանջողության պատասխանը:

Անցավ տարին... Անցավ, և մեք քո հետ, պատվելի ընթերցող, մի տարով ևս ծերացանք... Նոր տարու առավոտը հազիվ լուսացած, և ահա նոր տարի շնորհավորողքը գլուխ կոտրելով չափում են փողոցները... Ես տկար կազմվածքի տեր մարդ շինելով, շեմ կարող մասնակից լինել ալդ անխորհուրդ այցելութեններին, վասնորո, տանը նստած, առավել լավ եմ համարում մի փոքր մտածել քո հետ, պատվելի ընթերցող,— մտածել նոր տարու վերա։ Պիտի ասես, ի՛նչ մտածելու բան կա. նոր տարին նոր տարի է, դա մի այնպիսի օր է, որ ուրախացնում է ամենների սիրտը։ Այդպես չէ, այդ արտաքին ուրախության տակ, արդյոք որքան տրտմությունք և վշտեր կան թաքնված։

Նոր տարին ինքնըստինքյան ուրախություն չէ և չէ կարող մեզ ուրախություն պատճառել, եթե չկային մեր մեջ ուրախացուցիչ նյութեր — մեր բարի գործերը։ Առհասարակ տոները բերում են յուրյանց հետ մի պայմանավոր ուրախություն, այդ օրերում շատ վշտակիր մարդիկ հարկադրվում են պատշաճից, ուրախության քող ձգել յուրյանց դառն կամ թթու երեսի վերա, այդ օրերում ուրախ է ցույց տալիս յուրյան մեծատունը, որի լեղին պատառվում էր ներսումը բարկութենից, թե ինչո՛ւ է համար ձեռքից փախուցել է այս կամ այն օգտաբեր գործը, այդ օրերում ուրախանում է և աղքատը, յուր վերջին դահեկանը դնելով սեղանի վերա յուր ընտանիքի և զավակների առաջև, առանց մտածելու, որ գալոց օրի համար չուներ հացի գին անգամ։ Բայց մի ուրախություն, որի որպիսության և պատճառի մասին չէինք կարող հաշիվ ու համար տալ մեզ, որ և ֆոսֆորի նման մի րոպե, մի ակնթարթ վառվելով, մյուս րոպեում թողնելու էր այրվածքը յուր անպիտան հոտով— տխրություն և վիշտ, այդպիսի ուրախությունը երեխայական է և անխել։ Մեք երբեք իրավունք չունինք ուրախանալու առանց օրինավոր պատճառների, և այդ պատճառքը էին մեր գործերը։ Մինչև գործած չէինք այնպիսի գործեր, որոնց վերա արժան էր ուրախանալու, մի սուտ և երեխայական ուրախություն, որով պիտի ուրախանայինք, մեզ շատ վնասակար կարող էր լինել, որովհետև մեր ձգտողությունը թուլանում է ուրախության ժամանակ. պատճառ, ուրախությունը հետևում է լրութենից, իսկ լրությունը մահ է զորության և ձգտողության համար։ Դորա հակառակ, մեր գործունեությունը, ձգտողությունը, ուժը և զորությունը այնքան շատանում է,