Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/32

Այս էջը հաստատված է

Եվ զորությունք երկնային...
Այնինչ փոքրիկ մի մակույկ,
Որ կրծքիս տակ նավում է,
Չունենալով անուշ սյուգ
Առագաստել անզոր է»
Ասաց՝ աչքից ցողելով
Մարգարիտները տրտում.
Աոաջին արցո՜ւնքն էր մարդու
Հոսում տխուր այս հովտում։
Եվ սերովբեն սրբելով
Արտասուքներ Ադամա
Գուրգուրում էր լուսաթև
ճախրելով շուրջը նրա.
Եվ բարբառով դրախտային
Խոսում նրա հետ — տրտում,
Դրան երկինքն է վկա,
Որ սերովբեն չէ՜ր ստում։
«Մխիթարվի՜ր, տե՛ր Ադամ,
Որ չըտրվեց սրտիդ հեզ,
Ինչ կոչում ես շարժիչ հով.
Այն զլացավ տերը քեզ,
Զի թե սրտիդ մեջ փչեր
Շունչն այն բոցեղ, կիզանուտ,
Ապա իրո՜ք կըկորչեր
Անդորրությունը հոգուդ։
Եվ ո՞ւր դու կըթափեիր
Բորբ կայծերը նրա բարկ,
կարո՞ղ էիր դու միթե
Ցոլքն այն կրել կրծքիդ տակ.
Եվ ո՞վ պետք է քեզ հոգար,
Ո՞ւր էակն այն ընդունակ,
Որ ժողովել կարենար
Քո շանթն, ամպրոպ ու փայլակ»։
«Ի՞նչ ես փչում, սերովբե,
Եվ զուր՝ ստեր հնարում,
Մարդուն, իսպառ, դու, ի՞նչ է,
Անզգա՞ ես համարում.
Եվ տիեզերքը, միթե,-