Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/322

Այս էջը հաստատված է

Ինձ դարձյալ ընդունեց նույն սենեկի մեջ և մի քանի բառ խոսելուց հետո, ասաց.

— Անցյալ օրվա խոսքերիցդ տեսա, որ մոլորված ես դու. ցավում եմ քո վերա, դու կարող էիր ավելի պիտանի մարդ լինել և քեզ և քո ազգին, եթե ծառայեիր իմ մոտ։

— Իմ ձեր մոտ ծառայությունը ի՜նչ հարակցություն կարող էր ունենալ իմ ազգի օգտի հետ։

— Հը՜մ... Ես քեզ հնարներ կտայի, որ ինձանից ուսած գաղափարքդ տարածեիր ձեր ազգի մեջ մեր լեզվով։

— Ձեր լեզվո՞վ, հայերի համար ձեր լեզվո՞վ։ Այդ ի՜նչ խելացնոր բան է. մի՞թե հայք լեզու չունին։

— Անպիտան է նոցա լեզուն, անկիրթ և անմշակ, բայց մեր լեզուն կոկ կանոնավոր, և ամենայն լուսավոր միտք և գաղափար հասկացնելու հարմարավոր։ Մնչ ասեմ, հայերը մինչև այժմ դեռ կռիվ ունին յուրյանը մեջ, հին, եթե նոր ռամկական (jargon!) լեզվով պիտո էր գիրք շարադրել կամ օրագիր տպել։ Եվ ո՜վքեր են կռվոզքը, չկարծես հասարակ մարդիկ, այլ ուսումնականքը։

— Դուք ի՞նչ տեղից դիտեք այդ բաները։

— Ես ամենայն բան գիտեմ։

— Այդ գրողներից մինը ևս ես եմ, որ կանգնած եմ ձեր առաջև։

— Ուրեմն դու ևս պատերազմի մեջ ես այդ խնդիրների վերա։

—Անտարակույս։

— Մոլորություն մոլորության վերա։ Դուք որ ուսումնականքդ, որ կարելի է ասել, երկու և կես մարդ եք, եթե հաշտ չեք միմյանց հետ, դուք որ պիտի օրինակ լինեիք ձեր ազգին, քարոզում եք բարոյականության ընդդեմը...

— Ո՜վ է աւ-ել ձեզ, թե մեք քարոզում ենք ընդդեմ բարոյականության, այդ մի ցած զրպարտություն է,— վեր առեցի ես։

— Ձեր վեճ ու կռիը, որպես մի գայթակղեցուցիչ գործ, պատճառ է լինում անբարոյականության, թեև հատկապես քարոզած չլինեիք անբարոյականություն. դուք պիտի հաշտվեիք նախ և հառաջ, որ ազգը ևս բաժին բաժին չլիներ։

— Լույսը չէ կարող հաշտվիլ խավարի հետ, ճշմարտությունը ստության հետ, այդ վեճը և պատերազմը հարկավոր էր, որ մի օր հառաջանային մեր ազգի մեջ. հարկավոր էր, որ լույսը և ճշմարտությունը ոտաբոբիկ քշեին Հայաստանի ծխյալ ավերակներից խավարի և ստության չար դևը։ Մեք, բուն այդ վեճի մեջ տեսանում ենք լուսավորության և խիստ բարոյականության սկիզբը։ Միթե մի քայլափոխ չէ դեպի լուսավորություն,