Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/323

Այս էջը հաստատված է

եթե սորա պաշտպանքը հրատարակեն սորա իրավունքը յուրյանց ազգի այն բաժնի մեջ, որոնց առավել սիրելի էր խավարը։ Հաշտվելով մեք, պիտի վերջանար այդ քարոզությունը, պիտի խավարը դարձյալ տարածեր յուր մառախլապատ և մահադեմ վարագույրը մեր ազդի վերա. մի՞թե սուտ է խոսածս։

— Ձեր ամենայն բանը հակառակ է. ես տեսանում եմ, որ քեզանից մարդ դարձողը չկա. տեսանում եմ, որ քեզանից օգուտ չկա ոչ Մոհամմեդին, ոչ Ալիուն և ոչ նաև Այիշա—Ֆաթիմային, անհետացիր իմ աշխարհից ինչ ճանապարհով որ եկար, միայն մի՜ մոռանար Շամիլի մեծահոգությունը։

Դուրս եկա նորա սենեկից, արձակեցին ձեռքիս շղթաները, երկու օրից հետո հասա Րեդուտկալե, բոլորովին հիվանդ։ Մոտ իբր քսան օր ընկած էի մահճի մեջ, և բանագետ բժիշկների հոգաբարձությունքը կարողացան այնքան թեթևացնել ինձ, որ հնար ստացա այս նամակը քեզ գրելու։

Ուրիշ ոչինչ նորություն չունիմ քեզ հայտնելու, լսվում է միայն, որ մեր նորընտիր վեհափառ հայրապետը ապրիլի մեջ գալու է մեր կողմերը և գնալու էջմիածին։

Ողջ եղիր ամենայն հաջողությամբ, ամենակալ տերը թող առաջնորդն ձեզ ձեր վտանգավոր ճանապարհորդության մեջ։ Մնաս բարով մինչև ցմյուս նամակս։

Քո անխարդախ բարյացակամ Ս. Խ. ՇԱՀԲԵԳ

P. S. Lսում եմ, որ Փարիզում հրատարակվում է մի նոր ազգային օրագիր թե լրագիր «Արևմուտք» անունով1, և թե Մոսկվայի մեջ, կամ գոuցե բոլոր Ռուսաստանի մեջ, այդ օրագրի գործակալ պիտի անվանվի պ. Նալբանդյանցը։ Ի՜նչ լավ կլիներ, գոնե հնար կունենայի ես ևս ստանալու, ուրիշները ևս նույնպես, ըստ որում մտածում եմ, որ այդ գործը բավական արժանավոր բան լինի։ Հրատարակողներից մինը պ. Ց. Ոսկան, ունի բանաստեղծական ճոխ քանքար։

ՇԱՀԲԵԳ

Այս նամակով կնքում եմ այս անգամի Հիշատակարանս, ըստ որում բավական երկարացավ, մի գուցե ձանձրացնեմ ընթերցողքս, որ մինչև այժմ սիրել են իմ Հիշատակարանը, ուստի թողնում եմ այլ բաների մասին խոսել մինչև մի այլ հաջող րոպե։

1 «Արևմուտք» — լիբերալ հալ պարբերական, որ 1859-1865 թթ, (որոշ ընդհատումներով) լույս էր տեսնում Փարիզում, Ստեփան Ոսկանի խմբագրությամբ։ Նալբանդյանը քաջալերել է «Արևմուտքի» բռնած բացասական դիրքը Այվազովսկու նկատմամբ։