Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/324

Այս էջը հաստատված է
Ժ
18/30 հունիսի 1859, Հոմրռւրգ, Հեսսեն-Հոմբաւրգյան կամսության Նոր մայրաքաղաքը։

Հիշատակարանի խոսակցությանքը.— Շահրեգի նամակը.— Թիֆլիզում առաջնորդի ճանապարհորդության երկրորդ հատորը.— Փարիզյան ազգային դպրոցը.— Հրեշտակն Հայաստանի նոր օրագիրը.— Մուրադյան վարժարանի աղոթքը։

Այն օրից, երբ գրեցի երկրորդ Հիշատակարանիս վերջին տողերը (Հյուսիսափ [այլ] փետրվար. 1859), որքա՜ն ժամանակ անցավ և այդքան ժամանակում ո՜րքան երես դատարկ մնաց Հիշատակարանումս։

— Ո՜վ Հիշատակարան, դու, իմ առաջին և վերջին մխիթարություն, արդարամիտ և բարեգործ մարդերի սիրելի, իսկ հիվանդամիտների և չարագործների մահու չափ ատելի, դեպի քեզ եմ դառնում և խնդրում եմ քո մեծահոգի ներողամտությունը, որ ինձ ևս չձգես քո մեջ, և, առանց վերահասու լինելու իմ դրությանը, ծուլության դրոշմ չդնես իմ վերա։ Ես քո համար երբեք ծուլացած չեմ. միթե մոռացա՞ր, որ քո մի հատվածը (տպած Հյուսիսափ [այլ], հուլիս, 1858) գրեթե մի ամառանոցում, ուր մի քանի բարեկամով գնացել էինք օդ վայելելու։ Գնացի՞ ես նոցա հետ ման գալու և բնության գեղեցիկ տեսարանքը վայելելու, ես չէ՞ի, որ այն ջերմ եղանակում, ծառի տակ, մի փայտյա, շինականի աթոռի վերա նստած լցնում էի քո էջերը։ Շատ հեռի հարկավոր չէ գնալ, քո վերջին հատվածը չգրեցի՞, մինչև դնում էի շոգեշարժ կառքով... Եթե մտածում ես, թե Կոմս էմմանուելը երբևիցե կարող էր սառիլ քեզանից, շատ սխալվում ես։

— Ի՜նչ պատճառով դու այդպես սիրում ես ինձ,— հարցանում է Հիշատակարանը։շ

— Նորա համար, որ բովանդակում ես քո մեջ ամեն մի հայ մարդու սրտի և հոգու մոտ բաներ, խնդիրներ, որ հարակցություն և ազդեցություն ունեին մեր ազգի կյանքի վերա։

— Իմ համար ասում են, թե շատ բաներ ունիմ առակի ձևերով, և թե իմ բովանդակած բաների մասին նախընթաց տեղեկություն չունեցողը կդժվարանա շատ անդամ հասկանալ բանի զորությունը, ճշմարի՞տ է այս։ Ճշմարի՞տ է, որ ասում են, թե ես ներկարարի կարաս ունիմ և թե կենդանիք որ ընկել էին այդ կարասի մեջ, երևում են այնուհետև հասարակությանը ներկված և դժվարաճանաչելի բրդով։

— Այո, կա այդ բանի մեջ ճշմարտություն, բայց դու զուգահեռաբար հառաջ գնալով ազգի կյանքի հետ, ամենայն առողջամտությամբ