Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/336

Այս էջը հաստատված է

ԺԱ

Վերսալ—Փարիզի Մուրադյան և ազգային վարժարանքը—Ամբրոսիոս և Խորեն վարդապետք–Լամարթինի Ներդաշնակությունքը հայերեն—ուրիշ գրքերի ձեռնարկությունք—հ. Ղեվոնդ Այիշանյանց (Նահապետ)— նորա նվագները (Հայրունի)– Գրիգոր վարդապետ Կապարաճի Կարապետյան—Ընծա—Ընծայի ընդունելությունը—Ընդունելության ընդդեմ մի թերթ—Կարապետ վարդապետ Շահնազարյանց–Հին հայ հեղինակների տպագրությունը « Շար հայ մատենագրաց» անունով–Արամյան տպարան—Փելիքս և Պավլինե—Ազգային երիտասարդք Փարիզի մեջ–Արևմուտք կիսամսագիրը—Թուրքիայում, հայ օրագրերի օրե օր շատացնելու հայտարարությունքը—Ցենսոր Թուրքիայում տպելի գրքերի և օրագրերի վերա։

Մի նոր քաղաք մտանելով ես ոչ միայն անարժան, այլև ամոթ եմ համարում փողոցներ չափել դատարկ նորասիրության պատճառով։ Ես չտեսած հավատում եմ, որ կայսրների, թագավորների և դուքսերի ապարանքները բոլոր մահկանացուների բնակարաններից ամենափառավորքն են։ Այո՛, ես գնացի Բեռլինի մուզեոնը, Լոնդոնի կենդանացան ական պարտեզը, բրիտանական հռչակավոր մուզեոնը, Լոնդոնի համաշխարհական հանդիսարանը, բայց այդ դիպվածներում, գնալու խորհուրդս եղած է մի բան ուսանել:

Շեքսպիրը, անգլիական թեատրոնի պարծանքը և բանաստեղծական մեծ կախարդը, վաղուց դրել էր իմ մեջ մի ցանկություն Տոըրը և Վինդզորը տեսանելու, իսկ սորանց տեսանելուց հետո չէր կարելի չգնալ Վերսալ, ուր դարերով դարբնվել է Ֆրանսիայի վիճակը։ Վերսալ... Այժմ հեշտ արտաբերելի բառ. բայց Լուգովիկոս տասնևչորսերորդի ժամանա՛՞կ... Վերսալը էր բոլոր եվրոպական թագավորների նախանձելու առարկան։ Վերսալի ճոխությունը, նորա ֆանտաստիկական շռայլությանը, նորա պատշաճի գաղափարքը երկար ժամանակ ազդեցություն են գործել եվրոպական պալատների վերա։

Ես տեսա այն ապարանքը, այն տները, ուր ապրում էր Ֆրանսիան. այո՛, Ֆրանսիան, որովհետև Վերսալը էր այս գործական, բայց թեթևամիտ, ազգի պարծանքը։ Ֆրանսիացին մի նվիրական հպարտությամբ ցույց էր տալիս Վերսալը օտարներին, կամելով ասել, թե ահա՛ այն գոգավոր հայելին, որի կենտրոնում հավաքված են ֆրանսիական փառքի, պարծանքի, հասկացողության և կարողության ճառագայթքը։ Թեև դույն այդ պարծանքի առարկան, ժամանակներից հետո, դարձավ ֆրանսիացոց համար մի խայտառակիչ վկայություն թագավորների ազգավնաս շռայլությանը. և հայտնի է, որ Ֆրանսիայի դրամական խնդիրները կարգի դնելու համար կազմած ժողովից դուրս ցոլացավ հեղափոխության բոցը: