Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/337

Այս էջը հաստատված է

Պալատի զարդարանքի, շռայլության և մյուս բոլորի արժեքը լիապես գնահատելու համար պիտո է հարյուր տարիներով հետ երևակայել յուր անձը, երբ ոչ այսչաի, ինչպես այժմ, ծաղկած էին գիտությունքը և արվեստքը։ Այսպիսի դատաստանով մանավանդ կերևի Վերսալի մեծությունը, չնայելով, որ այժմյան եվրոպական լուսի տակ քննելով ամենայն մարդ խոստովանում է զարմանալի։ Վերսալի պարտեզը զարդարած է հարյուրավոր գեղեցիկ մարմարիոնյա արձաններով, այնտեղ են բոլոր մարդերի և աստվածների արձանքը, որ պատկանում են հունական և հռովմեական հնութեններին։ Ժամանակը, անձրևի կաթիլները սևացրել են և մաշել են այդ հոյակապ արձանների վերին մակերևույթքը, այնպես որ այժմ կորուսանելով յուրյանց փայլը և ծաղկավեր դառնալով շարժում են տեսանողի կարեկցությունը։ Մարմարիոնը չէ դիմանում ժամանակին... Ժամանակը թագավորում է տիեզերքի վերա. նա և՛ անցողական է և՛ հավիտենական, նորա ատամները պիտի մաշեն մեզ ամեններիս... Միայն մի բան, որ դիմանում էր ժամանակի հոսանքին, որի վերա չէր կարող ժամանակը նույն ազդեցությունը գործել, ինչ որ ուրիշ բաների վերա, այդ բանը... էր ճշմարտությունը։

Այս, ժամանակի ազդեցության ենթարկված, արձանների մեջ կանգնած էր և մեր Արշակունի Տիգրանի արձանը, մեծ հմտությամբ կատարված քանդակագործություն։ Սառն մարմարիոնը հոգի է ստացել ճարտարագետ քանդակագործի ձեռքի տակ. և արձանի յուրաքանչյուր գծերից դուրս է երևում բուն հայության տիպը։ Նորանից ոչ շատ հեռի կանգնած էր Միհրդատի արձանը։

Ես ներս մտա Վերսալի այն բնակարանքը, ուր երբեմն եռ էր գալիս մի կյանք, թունավորված բյուր հրապույրներով... Վերսալը, արդարև մեծապես զանազանվում է Վինդզորից։ Սա թողեց մեզ մի սարսափելի հիշատակ, յուր մեջ պատահած զարհուրելի գործերի, որոնց ամեն մինը յոթն հոգի է ստացել Շեքսպիրի արարչագործ գրչի տակ. բւսյց Վերսալի հետ կապած է մի վերին աստիճանի շռայլության հիշատակ։ Շռայլություն նյութական կողմից, շռայլություն հոգու, սիրու և այլ ախտերի, Վերսալի օդը միշտ վարակված է եղած սիրու ախտով, Վերսալի բնակիչքը և այցելուքը միշտ վիրավորվել են դեպի սիրտը Աստղկի որդու նետերից...

Այն ամայացած տները, որոնց մեջ մնացել են այժմ նոցա նախկին բնակիչների պատկերքը և կահ կարասիքը, այն կանացի և խորհրդական առանձնարանքը... խուռն հորձանքով հիշեցնում են Լուդովիկոսները. Դյուբարրի, Մենթնոն և Փոմփադուր սիրուհիքը։

Ամեն մի սենյակ, ամեն մի հիշատակարան զարթեցնում էր իմ