Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/340

Այս էջը հաստատված է

մի երկու ֆրանսիացիք։ Արժանահավատ անձինք, որ շատ տարիներով բնակվում են Փարիզում, վկայեցին մեզ, թե ոչ մի աշակերտ, մինչև այժմ, Մուրադյան վարժարանի մեջ ստացած կրթությամբ չէ կարոզացել մտանել որևիցե ֆրանսիական բարձրագույն ուսումնարան։ Եվ այսպես՝ Սամվել Մուրադի բարի խորհուրդը չէ կատարված և չէ կատարվում էապես. սորա պատճառը գրած էր նորա նույնիսկ կտակի մեջ, որով նա լինելոց դպրոցի կառավարությունը հանձնում էր մխիթարյան աբեղաների տնտեսությանը։ Եվ չգիտենք, թե ինչ է մխիթարյանց իրավունքը, որի վերա հիմնվելով ընդունում են միմիայն հռովմեական հայերի որդիքը, չնայելով կտակողի վերջին, ուրեմն և նվիրական կամքին, որով ավանդում էր կտակը համորեն ազգի օգտի համար։ Ինձ պատահեցավ խոսք բանալ պատվելի կառավարչի հետ, թե կարո՞ղ էին արդյոք բուն հայոց որդիքը մասնակից լինել Մուրադյան շնորհին. ինձ պատասխանեց, թե այն պատահած անախորժություններից հետո, որով կասկածելի էին երևել Մխիթարյանք, որպես ստիպողք աշակերտներին ուրանալ յուրյանց բուն եկեղեցին, հարկ են համարել, խույս տալով հառաջանալու անախորժութեններից, չընդունել այլևս բուն հայոց որդիքը։ Մեր կարծիքով, եթե մաքուր էր մխիթարյանց խղճմտանքը (կա՞), չէ պիտո ապերախտ գտանվեին ընդդեմ բարերարին, չէ պիտո պապականությունը որպես մի պատնեշ կանգնեցնեին աղքատ հայերի որբերի և հանգուցյալ Մուրադի շնորհի մեջ. նոքա պիտո է կամակար հրավիրեին, որ բուն հայոց կողմից գտանվի վարժարանի մեջ կրոնական դաստիարակ։ Նոքա չեն արել այս և չեն առնելու. ապա եթե հայոց ազդը հայտնե յուր իրավունքը մասնակից լինելու կտակին, օրենքը պիտի ստորասաբար պատասխանե հայերի օգտի համար։ Եվ մեզ այնպես է թվում, որ մեր նորընտիր հայրապետը չթողու այս խնդիրը առանց ուշադրության։

Ինձ պատմեցին Փարիզում, թե Մխիթարյան միաբանությունը, սորանից մի քանի տարի հառաջ, շինել է մի աղոթք, որ Մուրադյան տղայքը երգեն երեկո առավոտ։ Աղոթքի բովանդակությունը է մի խնդիր առ աստված, որ բոլոր հայերը պապական դառնալով միանան պապական փարախի մեջ։ Այդ աղոթքը ներկայացուցված է պապին և արժանացած է ինդուլգենցիայի։ Շատ և շատ ցավեցա լսելով այս ոչ միայն տխուր այլ և զզվելի բանը, ոչ այն պատճառով, որ այս անբնական աղոթքով կարող էին նոքա բարկացնել անհիշաչար աստվածը, այլ նորա համար, որ անմեղ աշակերտների սիրտքը կարող էին վարակվել ֆանատիկոսական կույր ախտով, որի հետևանքը, ցավելի է ասել, եղած է և է կամակոր եղբայրատեցություն։

Ինձ շատ հարգելի է հայր Ղևոնդի անձը, այս պատճառով ևս թախանձելով խնդրեցի դադարեցնել այդ անբնական աղոթքը, բայց վերապատվելի հայրը ուրացավ և աղոթքի գոյությունը անգամ