Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/343

Այս էջը հաստատված է

Օգուտը մի վարժարանի, որ հիմնված էր այլ կանոնների վերա, մեք ուրանում ենք դրականապես և քավելով ազգի կողմից զուր տեղը գործ գրված արծաթի վերա, բողոքում ենք այն մարդերի ընդդեմ, որ զանազան առիթներից և ախտերից ստիպված համոզում էին ազգին ձեռք զարկել մի անհիմն գործի։

Արժանապատիվ Ամբրոսիոս և Խորեն Գալֆայան վարդապետքը աշխատում են յուրյանց կարողության չափ դպրոցի վերա, ինքյանք մանավանդ ենթարկվելով նեղութենների և ծանր ծանր պատասխանատվութենների, որ հառաջացան կամ հառաջանալա էին դպրոցի տնտեսական մասնում գտանված անկարգության պատճառով։ Շատ և շատ ցավելի է նոցա վիճակը և ցանկալի էր, որ ազգը մի փոքր կարեկից լիներ նոցա, վճռելով նոցա ապագան և կորզելով այն վհատական դրության միջից, որի հորիզոնում արդեն իսկ երևում են հուսահատության անմխիթար ամպերը։ Գործ կատարել, ուսուցանել, հեղինակություն կամ թարգմանություն առնել առանց հոգու և սրտի անդորրության, անհնարին բան է, և եթե վերջին զորությունքը գործ դրված թերևս հնարավորվի, այնուամենայնիվ կարելի չէ հուսալ մի տիրապես պտղաբերություն։

Արժանապատիվ Խորեն վարդապետը այս օրերումս դուրս տվեց Լամարթին ֆրանսիական բանաստեղծի Les Harmonies մակագրով տաղերգութենների հայ թարգմանությունը հին լեզվով։ Ազգային բանասերքը մինչև այժմ չկարողացան հասկացնել մեր բոլոր հեղինակներին, թե մի հին և մեռած լեզու, որ կորուսել էր յուր իրավունքը ընկերական կյանքում, չէ կարող միջնորդ լինել կենդանի ժողովրդի մեջ գաղափարք ներս բերելու համար։ Անտարակույս ավելի հեշտ է հին լեզվով թարգմանել, մանավանդ, ոտանավորը, բայց մի՞թե հեղինակի նպատակը պիտի լինի հեշտ կերպով կատարել մի գործ, երբ այգ եղանակը անօգուտ էր ժողովրդին։ Արդարև մեծ աշխատություն է հարգելի վարդապետի կողմից, ոտանավորով թարգմանել ոտանավորը, որ գրված էր օտար լեզվով և ցավում ենք, որ այդքան քրտինքով հառաջ եկած գործը մեռած է ազգի համար։

Մեք ցավում ենք մանավանդ արգո վարդապետի աշխատության քան թե այդ գործը մեր ազգին անհասկանալի մնալու վերա, հայր Խորենին չէ հաջողվել ընտրությունը թարգմանելու գործի մեջ։ Ավելորդ չէ մի քանի բառ խոսել այս մասին և ավելի բացահայտ կերպով ասել մեր կարծիքը։

Ոչ ոք չէ տարակուսում, որ պ. Լամարթինը մինն է արժանավոր բանաստեղծներից և թե նորա գործերը արժանացած են լուսավորյալ աշխարհի համակրությանը, բայց Լամարթինի գործերը առաջին հարկավոր