Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/344

Այս էջը հաստատված է

բաները չեն մի ազգի համար, որի մատենագրական չքավորությունը բարձրացած է մինչև ի Կոկյուսոն հայոց։ Որևիցե անդաստիարակ ժողովուրդ միշտ անձնատուր է գտանվում միստիկականության, այսպես և հայոց ազգի մեջ, որքան մինչև այժմ հաջողել է մեզ քննել նորա հոգեբանական կողմերը, շատ առատացած է միստիկականությունը, որ միշտ խափան և արգելք է լինում ճշգրիտ լուսավորության, վերացնելով, կորզելով մտքերը այս աշխարհից, ուր պահանջվում է գործունեություն և շարժողություն և ձգելով մի գաղտնածածուկ վերացականության մեջ, ուր դադարած էր ամենայն կյանք և շարժողություն, և ուր խոստովանված կյանքը էր մի անշարժություն և անզգայություն։

Լամարթինի Les Hermonies տաղերգությունների յուրաքանչյուր տողերից փչում է միստիկականություն, որ ոչ միայն օգտակար չէ, այլ շատ և շատ վնասակար է, եթե առողջ բանականությամբ տչքի տակ ձգենք մեր ազգի վիճակը։ Մեզ հարկավոր է կյանք և շարժողություն, հարկավոր է հույս ունենալ մեր անձին և մեր ընկերի վերա, և առանց չքանելու և վերացական բաների թողնելու մեր մասին հոգաբարձությունը, մեր ձեռքով վարել մեր հողը։ Միստիկականությունը սեփականություն է հուսահատ մարդերի. շատ անգամ երևելի մարդիկ անհաջող գտանվելով որևիցե նշանավոր գործերում, փոխում են յարյանց մտքերի տրամադրությունը ամենևին անգիտակից, բնական ազդեցությամբ և ընկնում են որոնել յուրյանց ցավի ճարը վերացականության մեջ։ Այս մի հոգու բարոյական հիվանդություն է, որով վարակվելով կորուսանում են այնուհետև հույս և հավատը յուրյանց վերա, հանդիսացնում են մի ողորմելի պատկեր մտավորական մեռելության, մինչև զգացող մարդերի արտասուքը շարժել... Լամարթինի կյանքը անցած է և անցնում է այնպես, որ դժվար էր նորան չընկնել միստիկականության մեջ։ Չարաչար խաբված է նա յուր կյանքում, խաբողը բնակվում է Տուիլերիու, Լուվրի և Սեն-Կլու պալատներում, իսկ Լամարթինի համար պիտո է ողորմություն հավաքեին, որ ապրեր։ Մի՞թե ծանր չէր նորան ընդունել ապերախտ բռնակալից 14000 ֆրանկ որպես ողորմություն[1], Մեր ընթերցողներին կմատուցանենք շուտով Լամարթինի գանգատանքի թարգմանությունը, որով բողոքում է նա...[2]

Այսպիսի հեղինակի գործը լինում է միշտ միստիկական, բայց մեր ազգին հարկավոր է հեռի մնալ։ Մեզ օրինակ չէ այս դիպվածում եվրոպացին,

  1. Ապերախտ բռնակալը Լուի Թոնապարան է։
  2. «Լամարթինի գանգատանքը» հավանորեն Նալբանդյանը չի թարգմանել։ Ուրիշ հիշաաակում չկա այդ առթիվ։