Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/349

Այս էջը հաստատված է

անվամբը պատսպարեր ու պատասխանատվության հրաժարականն ելեր ի սկզբանե տվեր է. ասոր ի՞նչ ըսենք, ի՞նչպես հասկնանք, հասկնանք ալ նե, որի՞ պոչեն ըմբռնենք. այսպիսի գրքի մը կատակեն ուրիշ ի՞նչ պատասխան կրնայինք տալ: Դո′ւք, որ այդ գիրքը կարդացիք և հեղինակին ըսածին համեմատ՝ անշուշտ ամեն տողերուն մեջը մեյմեկ իմաստ գտաք ու դատեցիք, մենք ատոնց վրա ծաղրեն ուրիշ ի՞նչ կրնայինք ավելցնել։ Գիրք մը, որ այ, հույն, հրեա ազգ չթողուր՝ ամենուն ալ սըկեց ելի՛ հունա նստե, այդ կուժը ձգե՛ մյուսն առ, և ասոր նման հազար ու մեկ խրատներ և սպառնալիք՝ հայերեն գրով, հայերեն լեզվով խոսելեն ետև՝ հետ բանիցս ըսելով հայոց բերնին կղպանք մը կդնե, որ այս բանին վրա օտար ազգաց հետ ամենևին չխոսին. այսպիսի համախոհական գիրք մը՝ կատակեն ուրիշ ինչի՞ արժան էր։

Մխիթարյան համախոհ մը կելնե հռովմեականության հրավիրող գրություն մը կհրատարակե և պոչը նեղի մտած ատենը՝ ես հռովեական հայոց համար ցրեցի կըսե։ հռովմեական հայերը հռովմեականության հրավիրող ծաղրալի գրություն մը՝ կատակեն ուրիշ ի՛նչ բանի արժան էր։ Մխիթարյան համախոհը հայոց վրա ամեն չարիք կդնե, ու գրիչը Փարիզի հայոց վրա կդարձնե և առակ չթողուր իրենց կանչելեն ետև, անոր ալ գոհ չըլլար կելնե (իրրև կարեկից) էջմիածնա վարդապետի մը խնդրո մեջը կմտնե ու գայթակղություն բառը վերջապես կարտասանե, քանի մը կետ ետևե դնելն ալ չմոռանալով, Մուրադին կհասնի։ Պատասխաննիս ատոր իրավ կամ սուտ ըլլալուն վրա չէ՛, այլ այնչափը լավ գիտենք, որ ժողովուրդք ամեն ատեն պատրաստ են գայթաղելու, և անոր համար իրենց արգելք մը չէ՛ դրված. բայց վարդապետին պարտքն է չգայթակղեցնել ժողովոլրդս, և իրեն այնպես Իրաման եղած է։ Իսկ եթե մեք Մխիթարյան համախոհը դատելու միտք ունենայինք, պիտի հարցնեինք իրեն։

Նախ, մեր ընտանի խնդիրներուն մեջ մտնելու արտոնությունը ուստի՞ առած է։

Երկրորդ, նույն արտոնությունը մեզ ալ կտա՞, որ Մխիթարյան համախոհի մը Վենետիկեն փախուցած աղջկանը պատմույունը ընենք:

Երրորդ, արտոնություն կտա՞, որ այն աղջկանը համար վանքի տպարանին մեջը (մեծավորեն և մյուս անդամներեն ծածուկ) տպված շինծու անցագրին պատմությունն ընենք։

Չորրորդ, արտոնություն կտա՞, որ ատեն անցնելեն ետև, աղջկան ոտքը Լոմպարտիա դպածին պես կառավարւթենն բռնվելուն, և անոր անցագրին ինչ կերպիվ տպվիլը հաստատվեին ետև... Մխիթարյանց