Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/355

Այս էջը հաստատված է

թերությունը վերացուցանելու համար, արդարև վկայում է, թե մինչև ո՛ր աստիճան աշխատում է նա ծաղկեցնել հայկական գրատպությունը Եվրոպայի խորհրդավոր մայրաքաղաքներից մինի մեջ։

Պ. Արամյանը վաճառում է յուր տպարանից թե՜ մայրեր և թե՛ձուլյալ տառեր և ցուցակը այդպիսի տառերի վաղուց հրատարակած է մի առանձին մեծ թերթի վերա։ Մեծ հաճությամբ հաջողեցավ մեզ լսել պ. Արամյանից, թե նա շուտով պատրաստվում է առնել մի հրատարակություն, թե ամենայն ուղարկված ձեռագիր կարելի է տպել նորա տպարանում և այդ կարելությունը հիմնված է միայն մի պայմանի վերա. ինչ պայման է այդ. որ ընդդեմ չլինի տպելի բանը ֆրանսիական քաղաքականությանը։ Այս պայմանը շատ հեշտ հանձնառական է, մանավանդ որ հայք հարակցություն չունենալով ֆրանսիականի հետ, ինչպես ուրիշ կառավարութենների հետ, ուրեմն և նոցա օգուտը կապված չէ մի վնասի հետ, որ պիտի վերաբերվեր ֆրանսիական կառավարության։ Շնորհակալություն պ. Արամյանին, և առավել շնորհակալ կլինինք, եթե բոլորովին ազատորեն և անկախաբար լցուցանե յուր խոստմունքը։ Ազատ գրատպությունը մեծ քայլափոխ է դեպի հառաջադիմություն. և ամենայն մարդ, որ կարող էր որևիցե կերպով ընթացք տալ ազատության, արժանի՜ և արժանի՜ է մեծ շնորհակալության։

Մեր ներկայությամբ դուրս եկավ այդ տպարանից մի գիրք Փելիքս և Պավլինև պ. Թորոսյանի ձեռքով իտալական բնագրից թարգմանված։ Բացի շնորհակալութենից ուրիշ բան չունինք ասելու պարոն թարգմանուղին. ներողամիտ աչքով նայում ենք թե՜ լեզվի և թե՜ թարգմանության թերութենների վերա, հարգելով նորա ազնիվ ձգտողությունը, յուր ձեռքից եկածի չափ հարստացնելու մեր ժողովրդական աղքատին դպրությունը։ Բայց չէ կարելի մի քանի խոսք չասել այն մասին, թե հեղինակը այդ գործի, զուր տեղը աշխատել է մի քանի բան այլապես փոխելով. ավելի լավ էր բառ առ բառ օրինակել Բեռնարդեն դը Սան-Պիեռի Պավլոս և Վիրգինեն, քան թե նույն բանը, բայց ավելի անշուք կերպարանքով հանդես հանել որպես մի նորություն. գոնե ավելի հաճությամբ կկարդայինք դորան։ Ամենայն մարդ, որ կարդացած էր Պավլոս և Վիրգինե անունով Բեռնարգեն դը Սան-Պիեռի գործը, Փելիքս և Պավլինեի մեջ պիտի տեսանե մի կույր նմանողական ձգտողության, ոչ թե միայն գաղափարքը միևնույն, այլև և շատ անգամ խոսակցության նյութը ևս։ Այստեղ ևս երևում են երկու անբախտ գերդաստանք, երկու աղքատ ու անմեղ սիրահարք և վախճան գործի, մի փոքր այլապես ընթացք տալու համար, կատարված ավելի կոպիտ և անբնական կերպով։

Այդ գործը (բնագիրը) չունի ոչինչ մատենագրական արժանավորություն: