Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/359

Այս էջը հաստատված է

Լուսավորությունն է միակ հնարը միմյանցից բաժանված և շատ անգամ, կրքերի և ախտերի խաղալիք դաոնալով, իրյար հետ թշնամացած ազգային անդամքը միմյանց հետ անքակտելի կապակցելու և ազգային մարմնի ամբողջությունը դուրս երևցնելու համար։ Լուսավորությունն է այն աստվածային շունչը, որ աշտարակի օրերից բաժանվածքը միավորում է դեպի մի կապ եղբայրակցության և սրտակցության. նա է այն աստվածային հուրը, որ ջերմացնում է ամենայն սառն սիրտ և պտղաբեր է գործում ամենայն ամուլ և անծին հոգի։

Բայց լուսավորություն ստուգապես, լավ միտք առնելով այս մեծախորհուրդ բառիս նշանակությունը, առանց թույլ տալու յուրաքանչյուր մարդու ազատորեն խոստովանել յուր սրտի վկայությունը, մեք ճանաչում ենք կորստաբեր իմաստակություն, առաջնորդված ճիզվիթական հոգով։— Կեցցե՜ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի Նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձուկվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւնս»– ինձ կրկնեց
Ճակաաագիրը վերևից.
— Ազատությա՞ն դու զինվոր