Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/360

Այս էջը հաստատված է

Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կսպասե.
Ազատության սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է։

— Ազատությո՜ւն,- գոչեցի,-
Թող որոտա իմ գլխին
Փայչակ, կայծակ, հուր երկաթ,
Թող դավ գնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտի կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։


ԺԲ

Ներածություն-Բեգզադեի յոթն հրաշալիքը-Խառն լուրեր-Մի աբեղայի ֆանատիկոսություն.

Թող ինչ կամին խոսեն, բայց Բեգզադեն համը տարավ։ Հիշատակարանս պարտական է նորա հրաշագործությունքը պատմել։ Այնպիսի գործեր, որպիսիք օր ու ցերեկով գործվում են Բեգզադեի ձեռքով, եթե նյութ չլինին հրապարակախոսության, եթե այդպիսի անքրիստոնյա և անբարոյական մարդիկ դպրության ձեռքով չպատուհասվին, բանականությունը, արդարությունը մեզ — գրողներիս — կդատապարտե։

Մեք հրավիրում ենք բոլոր հայոց վաճառականքը ուշադրությամբ կարդալ այս տողերը և ամենայն արդարությամբ դատաստան կատարել։ Եթե այդ դատաստանի մեջ լինի այնքան բարեխղճություն, այնքան արդարամտություն, որքան կա մեր առնելու պատմության մեջ, ապա ուրեմն Հիշատակարանս կհասանի յուր նպատակին և ես կատարած կլինիմ իմ խորհրդավոր պարտականությունը։

Թող չսրտնեղին տղայաբար այն մարդիկը, որոնց ծանր է տեսանել բաց աչքով որևիցե պակասություն մեր ազդի անդամների վերա. առողջ բանականությունը պահանջում է հանգես հանել ղորանը և խայտառակել և դատապարտել, որպեսզի օրեօր վերանան և անհետանան այդպիսի բարբարոս գործողությունք։

Թո՛ղ, նույնպես, Բեգզադեի նման մարդիկ չուրախանան, թե ինքյանք ազատ մնալով, առիթ ունեին զվարճանալու, տեսանելով Բեգզադեի բրդգզությունը, այլ դորա փոխանակ թող մաքրեն խղճմտանքները և մի փոքր մտածեն, լա՛վ են արդյոք այն գործերը, որոնց մասին դատապարտվում է