Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/365

Այս էջը հաստատված է

կոտրվի վաճառանոցում, որ հավատարմությունը կորուսանելով չկարողանա շարունակել յուր առևտրական գործողությունքը, որպեսզի ասպարեզը մնա միմիայն Բեգզադեին:

Մի փոքր ժամանակից հետո վերադառնում է վաճառահանդեսից պարտական պարոնը և իմանալով Բեգզադեի արած տմարդությունը, իսկույն ժամանակից հառաջ վճարում է յուր պարտքը Բեդզադեին, մտածելով թե այսպիսի ազնվությամբ կարող էր հանել յուր վրեժը և խայտառակել Բեդզադեի ստախոսությունը և անբարոյականությունը։

Բայց ի՛նչ բանով արդյոք կարելի է ամաչեցնել Բեդզադեին. աստուծո ստեղծած նյութական և իմացական բաների մեջ չկա մի այնպիսի բան, որ կարողանար նորան ամաչեցնել։ Բեդզադեի երեսը վաղուց դարձել է շինականի տրեխ։

Երրորդ, Բեգզադեն ուներ մի սիրական գործակատար, որ վերջին ժամանակներում շինել էր յուր հետ մասնավոր ընկեր։ (Այս գործակատարի և Բեդզադեի շատ վաղ ժամանակներից սկսած, իրար մեջ ունեցած հարաբերության մասին, չար լեզուներ խոսած են շատ կեղտոտ բաներ...)։ Ինչևիցե։ Ահա այդ գործակատարին նշանում է մի օրիորդի հետ։ Մարդիկ, տեսնելով, որ Բեգզադեն մեծ ուշադրություն և խնամք է ցույց տալիս հարսնացու օրիորդի վերա, զարմանում են։ Բայց այդ զարմանքը հասանում է մինչև ի սարսափ, երբ մի անգամ մի պատվավոր մարդ, տեսանելով հարսնացու օրիորդը, մինչդեռ ման էր գալիս Բեդզադեի կառքով, ասում է Բեգզադեին։

— Այս ի՛նչ պատիվ է, որ ցույց ես տալիս գործակատարիդ հարսնացուին. կառքերով բաներով...

— Հը՜մ, դո՞ւ ևս չես հասկացել, — պատասխանում է Բեգզադեն, — գիտե՞ս թե ինչ խորհրդով առնում եմ ես այդ բաները։

— Ո՛րտեղից պիտի իմանամ։ — Քեզ քաջ հայտնի է իմ գործակատարի նյութական կարողությունը, —շարունակում է Բեգզադեն։ — Լավ գիտես, որ նա կարողանալու չէ կառք պահել յուր կնոջ համար, այս պատճառով ես սովորեցնում եմ հարսնացուն կառքերի և այլ այսպիսի շռայլութենների, որ ամուսնութենից հետո նույն բանը պահանջե յուր ամուսնուց։ Տարակույս չկա, որ նորա ամուսինը կարողանալու չէ առնել այդ բաները, ուստի պիտի բորբոքվի նոցա մեջ անմիաբանության և գժտության բոցը... Այդտեղ ունիմ ես իմ խորհուրդը... Ամուսինը չկարողանալով կատարել յուր կնոջ կամքը, անշուշտ կորուսանելու է յուր հարգը նորա աչքում... Ինձ հարկավոր է այդ, ես... դեռևս կծիծաղեմ նոցա երկուքի վերա ևս։

Չորրորդ, Բեգզադեն, բարերարության անունով, յուր մնացորդ և