Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/37

Այս էջը հաստատված է

Չունե՜մ ընկեր կաթոգին».
Տերը տվավ նրան կին.
Իսկ թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս,—
Չի՞ սովրեցրել Գիրքը քեզ,
Թե չես լսել մինչ հիմա,
Ապա վեր առ և կարդա։
Իսկ այն մասին, թե նրան
Սիրե Ադամն պիտ մաքուր
Եվ մեղկ կրքին՝ սիրտը նա
Չը դարձնե կերակուր.
«Ինչու տալիս էր պատվեր,—
Ադամն ասում է հուզյալ,—
Միթե միշտ չե՞մ խոստացել
Սիրել սիրով կատարյալ՝
Աստծուն և այն ամեն բան,
Որոնց ինքն է հեղինակ
Եվ սկիզբը գոյության.
Ուխտիս ես չեմ հակառակ»։
Եվ Սերովբեն, որ գիտեր
Մարդու սրտի շինվածքը,
Եվ ամեն ինչ տեսնում էր
Նրա անվրեպ սուր աչքը՝
Դողդողում էր երդումից
Եվ ակնարկում Ադամին՝
Խնդրել ներումն նորից՝
Երդման համար դժվարին։
«Գնա՛, կորի՛ր, սերովբե,
Խոսքերդ անցնում են չափից,
Եվ ինչո՞ւ չես հեռանում,
Անզգա՞ ես կարծում ինձ.
Ես խառնվո՞ւմ եմ ձեր գործին,
Լսե՞լ եք մի խոսք ինձնից։
Թե՞ ասելիք չունեի
Ձեր անկայուն բարքերից»։
Եվ նա սաստում է այսպես
Խոժոռադեմ՝ հրեշտակին,
Որ խրատված խստապես՝
Դառնում է իր կրընկին.