Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/371

Այս էջը հաստատված է

Խեղճ քահանան հոգսից և նեզութենից հիվանդանալով մեռանում է յուր աքսորի մեջ»:

Մեք շուտով մանրամասն կխոսենք Արևմուտքի մասին։

ԺԳ

Հասարակաբար խոսվածք ազգին վերաբերյալ — պ. Շահբեգի և պ. Տիրատուրյանի նամակները — Վեհափառ կաթողիկոսի պատկերը:

Ազգության հաստարանը և լծակը է հասարակ ժողովուրդը։ Մի ազգ, թո՛ղ որքան կամի հարուստ լինի երևելի մարդրով, այնուամենայնիվ այդ ազդի ազգության մեքենան շարժվում է հասարակ ժողովրդի վերա, սա է այդ մեքենայի առանցքը, լծակը և հաստարանը։

Ազդի մեջ հրևեցած մեծատունների, իշխանավորների բարօրությունքը չեն կարող ասվիլ ազգային երջանկություն, եթե մասնակից չէ դորան հասարակ ժողովուրդը։ Հասարակ ժողովրդի երջանկությունը պիտի երևի նորա ընտանեկան և տնտեսական ապահովության մեջ, նորա խղճմտանքի և բանականության ազատության մեջ։ Մասնավոր մարդիկ, շատ անգամ, ոչ թե միայն չեն կորուսել յուրյանը բարօրությունը, երբ նոցան ազգը ենթարկվել է մի թշվառ հեղափոխության, այլ մանավանդ օգուտ են քաղել դորանից և առավել ապահովել են յուրյանը բարեկենդանությունը։

Երբևիցե խոսելով ազդի վերա, միշտ մեր աչքի առաջև ունինք հայոց հասարակ ժողովուրդը, և ազգ ասելով շենք իմանում այն մի քանի մարդիկը, որ արծաթի սանդուղով վեր էին բարձրացել ազդի մակերևույթից, այլ այն խեղճ և կարեկցության արժանի ժողովուրդը, որի վերա ծանրացել է ազգային ապաբախտության հետևանքը։ Անմխիթար տխրություն է ձգել միշտ իմ սրտի վերա մտածությունը, թե աշխարհի երեսին գտանված ամենայն ազգի մեջ հասարակ ժողովուրդը ենթարկվում է ավելի ծանր զրկողութենների և տառապանքի, մինչ խորտակված էր նորա ազգության մեքենան, քան թե մասնավոր մարդիկ, այո՛, մեծատունք և մատնիչը, սորա հակառակ, ամենափոքր երջանկությունը վայելում է հասարակ ժողովուրդը, մինչև անգամ, երբ ներգործում էր ազգության մեքենան, քան թե մասնավոր մարդիկ, որ դուրս գալով հասարակաց շրջանից, բարձրացել էին սորա հորիզոնից։

Այս բանի պատճառները քննել և բերել Հիշատակարանիս մեջ, չունինք համարձակություն։ Հարկադրվում ենք այսքան միայն ասել, որ հին բարոյական աշխարհի և հին խելքերի դրությունքը չէին կարող այլ հետևանք դուրս դնել։