Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/376

Այս էջը հաստատված է

խրախճաններից, պարահանդեսներից և դիմակահանդեսներից. թող երեխան աճե ուրիշի հոգաբարձությամբ, եթե հայ չլինի, գոնե մարդ կլինի, եթե հայի կրոնը չիմանա, գոնե ուրիշինը կիմանա։ Մեր շրթունքը այրվում են այս խոսքերը կրկնելու ժամանակ, և զայրացած ամոթապարտվում ենք մեր խղճմտանքի առաջև, մտածելով, թե մինչև ո՛ր աստիճան ավերանքի և բարոյական զեխության ընդունակ են դարձել մեր կանայքը:

Ավելորդ էր մի խոսք ևս ասել մայրաքաղաքներում գտանված հայ կանանց մասին, նոքա վաղ ուրեմն կորա՛ծ են մեր համար, կորա՛ծ են և նոցա զավակները։ Նոցա հայությունը գուցե երևում է նորանից, որ տարին մի քանի անգամ դնում են հայոց եկեղեցի և մինչև անգամ խոտովանությունը ևս կատարում են օտարի լեզվով։ Մեք վերջացրել ենք մեր հաշիվը նոցա հետ, թողնում ենք, որ նոքա լոգան յուրյանը քրինոլինների մեջ, մոլորության մի վեմից, մյուս ապառաժին զարկվելով, այլ իրավունք չենք համարում երես թեքել բոլոր հայոց ազդի կին մարդերից, որոնցից դեռևս հույս ունինք, և սոցա վերա սաստիկ զարկում է մեր սիրտը։

Հայ կանա՛յք, անցան այն ժամանակները, երթ մարդիկ նայում էին կանանց վերա, որպես ստրուկների վերա։ Անցան այն ժամանակները, երբ կանայք համարվում էին որպես մի ապրանք, ինչք, կահ, կարասիք, դնելու կամ վաճառելու բան. անցան և հետ գալու չեն մյուս անգամ այն ժամանակները, երբ օրենք տվողները նայում էին կանանց վերա, որպես մի ծննդարար գործարանի վերա, որ զինվոր էր պատրաստում հայրենիքի համար։ Անցան այն ժամանակները, երբ կանայք համարվում էին երբեմն սատանա և երբեմն հրեշտակ, այժմ, այս մարդասեր դարում, լուսավորյալ աշխարհը նայում է կանանց վերա, որպես մարդու վերա։ Նա ճանաչել է այժմ այն մեծ և խորախորհուրդ պաշտոնը, որ վիճակել էր աստված կանանց ազգին լցուցանելու։

Հայ կանա՛յք, դուք որչափ ևս նոր ժամանակների ծնունդ, այնուամենայնիվ դուստր կամ թոռներ եք այն մեծահոգի և խնկելի քաջ արմենուհիների, որոնց մասին մի փոքր վերևում խոսեցինք, մեծ և անմերժելի պարտականություն կա ձեր վերա նմանել նոցա և հասկանալ ձեր խորհուրդը։ Դուք ստեղծված չեք, որ միմիայն հագվիք, ուտեք, խմեք և քնեք, այլ պարտական եք մայրություն առնել և ձեր հայությունը երևեցնել ձեր զավակների մեջ. մեք անմահ ենք մեր զավակներով, ինչպես մեր նախնիքը կենդանի են մեզանով։ Հիշեցե՛ք ձեր ազգությունը, ձեր գավակների գալոց օրերը, հիշեցե՛ք ձեր հին մայրերի քաշածները և աշխատեցեք հայեր տալ մեզ, ինչպես ձեր նախնի մայրերը աշխատում էին։ Ձեր ցանկութենից և աշխատութենից կախվում է ծաղկեցնել և փառավորել