Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/379

Այս էջը հաստատված է

ընտանեկան կամ մայրենի դաստիարակություն, այս պատճառով ազգային դպրոցք պարտական են կատարել այս պաշտոնը քնքուշ խնամով:

Մեր ազգին հարկավոր է ընդհանուր լուսավորություն, որպեսզի ազգը գիտակցություն ստանա. այս կամ այն մասնավոր գիտությունք չունին այն խորհուրդը, ինչպես մտածում են ոմանք։ Հայոց ազգը շատ տեղ գրել կարդալ չգիտե, շատ տեղ կորած է մինչև անգամ և լեզուն, այս պատճառների հիման վերա, առաջին փույթը պիտի լինի նախ և հառաջ կենդանացնել մայրենի լեզուն, ազգի զավակների սրտի, հոգու և բերանի մեջ, անհետացնել մեր միջից թուրքերենը, մոլդավերենը կամ ուրիշները, որ բռնել են ազգային լեզվի տեղը։ Հայաստանի բոլոր գյուղերում և քաղաքներում հաստատել պարզ դպրոցներ, որոնց պաշտոնը էր լեզու և գիր ուսուցանել ազգի զավակներին։ Այնպիսի գեղերում, ուր ժողովրդի չքավորությունը արգելառիթ է այս գաղափարի իրագործությանը:

Անգլիայի պես հզոր և լուսավոր տերության մեջ գյուղական քահանան գրկվում է յուր ծուխից, եթե հանկարծ մի տղա կամ աղջիկ երևեր նորա ժողովրդի մեջ, որ գրել կարդալ չգիտեր։ Քահանան ունի յուր ծուխի ցուցակը, նա գիտե, թե որ գերդաստանի մեջ քանի զավակ կա, և եթե ծնողք չկամենան յուր ժամանակին ուղարկել յուրյանը զավակքը քահանային, սա իրավունք ունի դատավորի ձեռքով պահանջել։

Անտարակույս, միմիայն հայոց լեզու ուսանելը մի մեծ բան չէ, և դորանով դեռ ազգը չլուսավորեցինք, եթե հասանեինք ևս այդ նպատակին, բայց դա այն առաջին աստիճանն է լուսավորության սանդուղքի, որի վերա չկոխած, չէ կարելի հետևյալները կոխել։ Մեր ազգի մեջ ոչինչ չկա, ամենայն բան հարկավոր է նորից սկսանել. բայց թող չվհատվին փոքրոգի մարդիկ, թե բան չլինելով այժմեն իսկ. կորած էին հայերը, ոչ, նոքա կորած չեն, այլ միայն գտանվում են մի այնպիսի չար ճանապարհի վերա, որի վերջը կորուստ է։

Մարդկությունը մի խմորված վիճակի մեջ գտանվում է ներկայումս, մարդկության մեջ երևում է մեծ գործունեություն, մեծ շարժողություն, և այն ազգը, որ չկամեր ինքնուրույնաբար շարժվիլ և գործ կատարել կուլ կերթա մի ուրիշ ավելի գործունյա և խելացի ազգության, ասացինք, ով ականջ ունի, թող լսե։

Մի կողմից քահանաներից պահանջելով ազգի զավակներին գրել կարդալ ուսուցանել, մյուս կողմից անհրաժեշտ են ազգային օրինավոր դպրոցների հիմնարկությունք։ Բայց այս րոպեիս ի՛նչպես կարող են հիմնվիլ այդ դպրոցքը մինչ ոչ արծաթագլուխ կա և ոչ վարժապետք: Այս ևս մի ահավոր խնդիր է, որի լուծումը որքան դժվարին և անհնարին