Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/381

Այս էջը հաստատված է

թե որտղ ինչ էր պակաս կամ ավելորդ, տեղագրությունը նույնպես հարկավոր է, որ հոգացողըը կարողանան բնության երևույթներին հարմարել յուրյանը գաղափարը, որ պիտի ծառայեր ժողովրդին որպես աղբյուր նյութական շահաստացության։ Ըստ որում մեր ազգին, ուսման և Լուսավորության հետքից հարկավոր է տալ և կանոնավոր տնտեսական, գյուղական և վաճառական գիտությունը, որպեսզի հաստատ հիմքերի վերա կանգնի նորա թե երկրագործությունը և թե վաճառականությունը։ Բայց արի՛ տես, որ մեծի քամակից գնալով, կարող ենք և փոքրը կորուստնել: Ո՛վ է մեզանից ճանապարհ ընկնողը սարից սար և քարից քար, թե ինչ է, պիտի օգնե այս խնդրի լուծմանը, ո՛ր ուսումնականը մեր մեջ վիճակված է այնպիսի նյութական ապահովության, որ կարողանար այսպիսի զոհ բերել ազգին։ Հայք չունին ակադեմիա, ուսումնական ճանապարհորդը դուրս ուղարկելու համար։ Ավելորդ է ասելը, որ ներկայումս ազգի կարողքը լսել ևս չկամին մի այդպիսի բան, ուստի մտածում եմ, թե առայժմս պիտո էր ազգի թվովը միայն շատանալ, որ հեշտ, գրավոր ճանապարհով միայն կարելի է հոգալ։

Տարակույս չկա, որ կզարմանաս և թեթևամտություն կհամարես, երբ որ կկարդաս հեշտ ճանապարհով խոսքը, բայց այն ժամանակ հիշիր, որ հայերը ունին և պահպանում են դեռևս մի կրոնական միություն, հիշիր որ ամենայն տեղ կան քահանայք և պատկանում են մի վիճակի, մի իշխանության, այսինքն ենթադրյալ են մի եպիսկոպոսի. եպիսկոպոսքը գտանվում են մասնավոր պատրիարքների, կամ Սսու և Աղթամարի կաթողիկոսների իրավասության տակ. իսկ բոլորը միասին ունին և ճանաչում են մի հոգևոր գլուխ, որի օրինավոր հրամանները միշտ ընդունելի եղած են, ընդունելի են, և պիտի լինեն հոգևոր դասուն։ Կարծեմ, որ այժմ հասկացար միտքս։

Գոնե՛ մի անգամ կվերանային տարակուսությունքը և կարոտ մնալու չէինք այնուհետև օտարների վկայությանը։

Ո՞րքան մեծ ամոթ է մեզ, մեր ազգին ընդհանրապես, որ մեք չգիտենք մեր թիվը, որքանությունը և վիճակը և հարկադրված ենք սուտ ու մոտ ծանոթությունը մուրալ այս կամ այն օտար հեղինակից կամ ճանապարհորդից, մանավանդ երբ այդ վկայոլթյունքը, լինելով շատ անհամեմատ միմյանց հետ, չունին իրավունք մեզանից կատարյալ հավատ պահանջելու։

Այս վերջին օրերումս, մի քանի մարդ, չգիտեմ ինչ նպատակով, աշխատում են փոքր ցույց տալ հայերի թիվը, այսինքն 3—4 միլիոն, մինչ մերկ արծիքով պիտի լինի 4—5 կամ հինգ միլիոնից փոքր պակաս: Հայտնի բան է մեծ բազմությունը գտանվում է Տաճկաստան։ Մինչ Սամսոն