Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/387

Այս էջը հաստատված է

6. Բոլոր, կամ, կարելի եղածի չափ նյութեր պատրաստելուց հետո մարդիկ կընտրեր ազգային և եկեղեցական պատմությունքը գրելու։

7. Բոլոր ուսումնական անդամների հաճությամբ և հավանությամբ ընդունված և քննության դիմացած, նոր դրված պատմությունը հայոց կտպեր երկու գլխավոր հայերեն բարբառներով — Ռուսիայի և Թուրքիայի;

8. Այս տպված պատմությունքը պատշաճավոր խնամով, հազարավոր օրինակներով ձրի կբաժաներ ազդի աղքատ և չքավոր մարդերին, հարուստ մարդերից միայն ստանալով գրքի նյութական արժեքը, որ ընկերության կարողությունը չթուլանա ուրիշ այլ ազգային գործերի՝ համար։

Եվ այլ այդպիսի բաներ, որ չգրեցի և որ առողջ դատողությունը ինքնին հասկացնում է։ Հայտնի բան է, եթե ընկերությունը կազմվի, նա պիտի ունենա մի կանոն, որով պիտի առաջնորդվի յուր բոլոր գործողության մեջ։

Կո՛մս, խնդրեմ, այս նամակը հրատարակելով Հիշատակարանիդ մեջ, մոտենալի կացուցանել նորան մեր ազգի անդամներին, որոնց չեմ կարող ամեն մինին առանձին առանձին նամակ գրել, թող որ շատերի հետ ծանոթություն ևս չունիմ, ըստ որում ընկերական հոգին վաղուց թռած է մեր աչքից։

Աստուծո մի նոր շնորհը կլինի մեր վերա, եթե այսուհետև գեթ, աշխարհի լուսավորությունը մի փոքր ազդեցություն գործելով միաբանեցնե հայերը մի ազգօգուտ ամենահարկավոր գործի մեջ։

Հավատարիմ առնելով Ձեզ իմ անդրժելի բարեկամությունը, մնամ և այլնէ

ՄԵՍՐՈՊ ՏԻՐԱՏՈԻԲՅԱՆ

Շնորհակալ ենք մեր անծանոթ բարեկամից նորա այս գովելի գաղափարի մասին, և չենք կարող չուրախանալ հայ մարդու բերանից լսելով այսպիսի խոսքեր։ Օրհնյա՛լ է աստված։

Պարոն Տիրատուրյանի առաջարկած խնդիրը շատ մեծ հարգ ունի մեր աչքում. համաձայն ենք նորա թե գաղափարին ե թե այդ գաղափարը իրագործելու կերպարին և հնարներին։

Պարոն Տիրատուրյանի նամակով կամեի այս անգամ վերջացնել Հիշատակարանս, բայց մի այլ նամակ, մի բարեկամից, տալիս է մեզ հետևյալ լուրը, որի մասին չենք կարող զանց առնել։

«Պարոն Հովհաննես Տեր Գաբրիելյան Պատկանյանցը, վիմագրությամբ տպելով մեր վեհափառ կաթողիկոսի պատկերը, համեմատ լուսանկար