Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/391

Այս էջը հաստատված է

այնուհետև չար լեզուների խոսածին, թե «դատարկ տակառը մեծ ձայն է տալիս»։

Պարոնը մինչև այժմ երկու տող րան գրած մարգ չէ. համբերում էր... Վերջապես «հատել է նորա համբերությունը», պիտո էր տպագրոuթյամբ հայհոյել. եթե այդպիսի ծայրագույն իմաստասիրության համար արծաթ ևս վճարող չլինի... գո՛նե, մի քանի տարի ժամանակով, դարձյալ կապահովե յուր գիտության համբավը, որ սկսել էր արգեն գունաթափվիլ։

— Ի՛նչ կըլլա եղեր։

— Բայց, արդյոք, այդ գրվածովը հասա՞վ գրոգը յուր նպատակին, կարողացա՞վ բժշկել մի քանի սրտի խոցվածք։

— Արհեստավորը, կատարելով յուրյան ապսպարված գործը, կարոտություն չունի մտանել այն խնդրի մեջ թե ի՞նչ չափով պիտանի էր այդ գործը ապսպարողին։ Նորանից խնդրում են կոշիկ, նա կարում է. մանավանդ եթե ապսպարողը ևս, յուր կողմից, երբեք մտածել չէ այն բաների արժանավորության վերա, որ գործակատարը հանձն էր առել պատրաստել։

-Ուրեմն, уптала той же монетой..

— Անտարակո՛ւյս։

— Արժանավոր հատուցումն։

Մեք կտրում ենք այս մասնավոր խոսակցության թելը, որ, մի տան անկյունում, երկու մարդու մեջ կար։ Մենք դաոնում ենք դեպի հասարակությունը, որի համար, գոնե արտաքին ձևով, տպվել էր այդ գործը, մեք կամինք այստեղ նկատել գորա հետևանքը վերաբերությամբ դեպի հեղինակը։

Հասարակությունը միաբերան մերժեց այգ հայհոյությոլնքը, այլև հալածեց հեղինակի գլխից այն կախարդական լուսակամարի երևույթը, որի մեջ մի քանի մարգերի աչքում պատկերանում էր պարոնը։ Հասարակությունը իրավունք տվեց այն բոլոր մարգերին, որ երբևիցե բամբասված էին պ. Չերքեզյանից. հասարակությունը ստուգապես ճանաչեք այժմ նորան յուր գրվածից։ Վարագույրը հեա քարշվեցավ և հերոսը գտանվում է թատրոնաբեմի վերա, ո՞վ կհամարձակվի բերան բանալ, խոստովանիմ և հավատամ։

Չենք կարող ուրանալ, որ այդ գրվածը հավանելի էր եղել մի թեթևամիտ պառավի, որ երբեմն մի քանի կեղծավոր մարգերի բերանով համեմատվել էր Հոմերոսի և Միլտոնի հետ. (ո՛րպիսի սրբապղծություն). բայց մի՞թե ստույգ չէ առածը «նման զնմանն սիրէ»։ Դարձյալ պիտո է ասենք, ճշմարտության պարծանքի համար, որ այդ պառավը, յուր վայր