Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/392

Այս էջը հաստատված է

ի վերո խոսակցության պատուհասը ընդունեց մի կտրիճ բանասերից, մի բազմության մեջ, մինչև որ անվանված Հոմերոսը ինքը ուրախությամբ ընտրեց Զաքարիայի իննամսյա լռությունը։

Չենք ուրանում, նույնպես, որ պ. Չերքեզյանի գործը շատ և շատ հաճելի էր եղել մի այլ երկակենցաղ պարոնի, որ թեև ատում էր գործի հեղինակը, բայց ավելի մեծ ատելություն ունենալով դեպի Հյուսիսափայլի գործակատարքը, այնքան ուրախացել էր, որ մինչև անգործ ոգևորվել էր... Բայց զարմանում ենք, թե ինչպես «Կոտրած ոտքով կավիճ անմահ տաղերգուն[1], մի տաղ չէ ասել պ. Տերքեզյանցի հիշյալ հսկայական քաջագործության վերա։

Մեղուի 13-երորդ թերթը հրատարակվելուց հետո, մեք բավական միջոց քննեցինք այն տպավորութքունքը, որ այդ դրվածը արեց հասարակության վերա. և տեսանելով, որ ժողովուրդը զզվելով մերժեց և դատապարտեց, մեք հասանք մեր վճռական նպատակին։

Մեր սիրտը և հոգին վկայում է մեզ մեր գործի արդարությանը։ Այս վկայությունը հերիք մխիթարություն է մեղ և անսպառելի աղբյուր մինչև ի մահ գործականության։

Մինչև այսօր չենք նայած ուշադրության անարժան արգելառիթների վերա, այսուհետև ևս նայողը չենք, կտրելով մեր ճանապարհը հայկական քարերի և փուչերի մեջ։ Նախատինք համարելու էինք մեզ Մեղուի և նորա համախոհների գովեստը, եթե դոքա մի օր սխալվելով տալու լինեին մեզ, նախատինք համարում ենք ներկայումս և պիտի համարենք ապագայում, ըստ որում չենք կարոդ մեր անձը չանարգել, թայլ տալով մեզ ընդունել այդպիսի գովեստներ։ Մեծ ուրախություն է, որ այդպիսի մարդիկ հայհոյում են մեզ. և ներկայումս շատերը բացերև տեսանում են Հյուսիսփայլի և Մեղուի ուղղությունքը։

Տհաճ չենք, տեսանելով սև բամբասանքի գունդերը մեր վերա հարձակված: Հայհոյությունքը, որ բխում են հայ սրտերից և դուրս են երևում հայ մամուլերից, մեք համեմատում ենք այն նեխած շարավի հետ, որ այսքան դարերով հավաքվել է հայկական հիվանդ կազմվածքի մեջ: Մարդասեր վիրաբույժը տեղիք չունի բարկանալու, եթե մի մահառիթ խոց կամ ուռույց կտրելու ժամանակ, արյուն ու թարախ էր զարկում այնտեղից նորա երեսին։ Վիրաբուժի խորհուրդն է դուրս բերել հիվանդի կազմվածքից այդ ապականությունքը:

Իջանելով հայ դպրության ասպարեզը, մեք գիտեինք, որ դարավոր

  1. Չի պարզվել, թե ով է այդ տաղերգուն: