Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/396

Այս էջը հաստատված է

դարավոր մղոններով միմյանցից հեռի, մոտեցներ միմյանց ղեթ սրտով և հոգով. մի՞թե իմ և Ջեր հայությունը գրավական չեն մեր մտերմության, ինչ եմ ասում ես, մեք պիտի ավելի լինենք, քան թե մտերիմ, ըստ որում մեք եղբայրք ենք, ըստ որում մեր երկուքի արյունը ևս մի աղբյուրից է։ Ես կարծում եմ, որ այս բոլորը իրավունք են տալիս ինձ ընտանեբար վարվիլ ձեր հետ, գրելով մի, գուցե երկարախոս, նամակ։ Ես հույս ունեմ, որ Դուք բաց դրկով կընդունիք ձեր հեռավոր եղբայրը և մասնակից կլինիք այն տխրության, որով շրջապատված է հոգիս ներկա րոպեում։


Չկարծեք, թե իմ տխրությունը հառաջանում էր մի մասնավոր, կամ անձնական ցավի, կամ վտանգի պատճառով. քա′վ լիցի. ես մի անհսմ մարդ պիտի լինեի, որ սեական ինձ վերաբերյալ բանի համար անհանգիստ առնեի մի ուրիշ եղբայր, տխրությանս աղբյուրն է մեր արտասվելի ազգը:


Ո′հ, որքան թշվառությունը, որ մինը մյուսի քամակից հաջորդում են, մեր անմիաբանութենից և միմյանց դավաճանելուց. այո′, մի մասնով այս ևս կարելի է ասել, որ «մեր հայրերը ազոխ կերան, իսկ մեր ատամները հարվեցան»։ Բայց այսպիսի վտանգավոր դրության մեջ, մինչ մեր անիվը կանգնած է յուր դարձակետի վերա, որ վազե կամ դեպի փրկություն, կամ դեպի հավիտենական կորուստ, այսպիսի մի խորհրդավոր ժամանակամիջոցում, երբ նախախնամությունը կշռում է և չափում է ազգերը, կվայելե՞ մեզ նոր ի նորո քրքրել հին կրոնական վեճերի քուրան, որին այնքան զոհ տվեց Հայաստանը մինչև այսօր։ Մեր աչքով տեսանում ենք ուրիշ թառամած ազգերի վերստին ծաղկիլը, ճընշված և չորաբեկ սրտերի նոր զորությամբ զվարթանալը և ընդարձակվիլը, այգ բաները լինում են մեր քթի տակ, բայց մեք կրոնական վեճերը քըրքըրելուց ավելի բան չունինք։ Այդ քուրայի մոխիրը և գազախը հերիք է որքան կուրացոլցել է մեզ, լվանանք մի փոքր մեր աչքերը և դադարենք գեթ այսուհետև կուրության գազանին զոհ գնալուց։


Աղետալի անցքեր, որ պատահում են ամենայն օր մեր կողմերում, հատկապես այս կրոնական վեճերի պատճառով, շատ մեծ շարժառիթք են, որ նստիս ու լաս, մինչև որ թաղման գերեզմանդ լցվի աչքեդ արտասուքով. իհարկե ազգային օրագրերից, գոնե հարյուրից մինը, իմանում եք և գիտեք, խոսք չկա, որ մի թշվառ բան է այս, բայց մեք, այս կողմերում, խավար ժողովրդի բնակակից, գուցե մի փոքր ներողության ևս հանդիպինք, հայտնի բան է, շատ չնչին ներողության, եթե աչքի տակ ձգվին բոլոր մեզ շրջապատող պայմանքը։


Իսկ խնչ ասենք, մինչդեռ Դուք ևս լինելով Եվրոպայի մեջ, ազատ