Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/398

Այս էջը հաստատված է

պ. Խուդարաշեվի գրքի, հավաստեց մեզ և երկրորդ կարծիքը:

Առաջին կարծիքը, նորանով, որ պարոնը ապացուցանել կամելով, Հայաստանում, մոգական կրոնի, այսինքն կրակապաշտության, թագավորյալ կրոնը լինելը, իբրև վկայություն մեջ է բերում Խորենացու հոգաբարձությամբ մեզ հասած ազգային երգի կտորը Վահագնի մասին, և հայոց Լեզվի մեջ զենդական խոսքերի երևելը։ Խորենացին կարդացողը, եթե օրինավոր կարդացել էր, պիտի անշուշտ տեսաներ, որ հայերը տիրապես կռապաջտ են եղած և Վահագնի երգը ցույց է տալիս, ինչպես այո՞, պատմությունը ևս վկայում է, որ ազգը Վահագնին ևս անցուցել է յուր դյուցազների կարգը և պաշտել է։ Բացի սորանից, պ. Խուդաբաշեվը զենդական խոսքերի անունը հիշելով և նորանց ապացույց բերելով հայոց կրակապաշտության, ապացուցանում է լուսավորյալ աշխարհի առաջև, որ բնավ իսկ գաղափար չունի, թե ի՞նչ ասել է հնդկա-եվրոպական լեզուներ, կատարելապես ապացուցանում է, որ անտեղյակ է այդ լեզուների ծագման և կերպարանագործության ընդհանուր պատմությանը։

Երկրորդ կարծիքը, այսինքն Խորենացու գրվածքը չհասկանալը (թեպետ հարկավոր ևս չէր այս բանի համար ապացույց ներս բերել), նորանով, որ նույն այդ հառաջ բերած «Երկնէր երկին և երկիր» ամենին հայտնի երգը թարգմանում է այսպես.

Зачинало небо, зачинала земля так же точнокак и море пурпуровое.
Терзали муки зачатия и красный тростник;
Из жершинок его вырвыался дым и вскоре показивалось пламя.
Из пламени этого исходил юноша с русыми власами,
Пламя обняло кудри его и прядало около его бороды;
Очи его и веки были два солнца.

[1]
  1. Պ. էմինի թարգմանությունը մեզ ավելի մոտ է թվում բնագրին, ուստի և գնում ենք այստեղ, որ ընթերցողքը համեմատեն նորան պ. Խուգարաչեվի թարգմանության հետ։

    В муках рождения находились небо и земля;
    В муках рождения лежало и пурпуровое море;
    Море разрешилось красненким тростником;
    Из горлышка тростника выходил дым,
    Из горлышка тростника выходило пламя;
    Из пламени выбегал юноша.