Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/399

Այս էջը հաստատված է

Այսպիսի բաներ հազարավոր ունինք նկատած այդ Գրքի մեջ, որ ինքնըստինքյան ոչ այլ ինչ է, բայց միայն ժողովածու տեղի և անտեղի, հում և խակ նյութերի, որ առանց ընտրության, առանց կարգի, այս ու այն տեղից հավաքել է և տպելով խոշոր տառերով, այլև ցանցառ տողերով, կազմել է մի հաստլիկ գիրք, որպեսնի տեսանողը գոնե երևույթին նայելով, հոժարի վճարել որոշած գինը։

Բայց մեք այդ բաների վերա խոսելու միտք չունինք, լռությունը համարելով ամենաարդար դատապարտություն այդպիսի պակաս և անկազմ ծնունդների համար... Բայց աստուծո սիրու համար ասացեք, ինչպես թողանք հետևյալ տողերը. «Ներսեսի մահուց հետո գրված է հայոց եկեղեցու ընդհանրականից բաժանվելու կորստական սկիզբը. [1]

  1. У него было огонь-волосы, Борода была из пламени, А очи словно два солнышка. См. Ист. Арм. Монсея Хоренского, перевод Г. Эмина, стр. 70. Թե պ. Խուդաբաշեվը ինչպես է հասկանամ Խորենացուն և առհասարակ նորա հայագիտությունը ցույց տալու համար, դնում ենք այստեղ մի պարբերություն, մեր բարեկամներից մինի դրած նամակից։ «Պ. Խուդաբաշեվը քրքրում է պ. էմինի Խորենացու թարգմանությունը և յուր կարծիքով մի աններելի սխալ Է գտել «оскопить скопцов» հայերենում գրած է «խզել զներքինիս»: Պ. Խուդաբաշեվը հանդիպողին ցույց է տալիս այս բանը, նորա հետ միասին և մի կտոր թուղթ — այդ նորա կարծիքն: Ինչ է պ. խուդաբաշեվի կարծիքը. թե «խզել զներքինիս յազդէն յայնմանէ», նշանակում է հեռացնել ներքինիքը այն ազգից. ահա նորա բուն խոսքերը, որ ասում է բարեկամական ոճով «Как же, братец оскопить скопцов, человек после известной операции становится скопцом, ведь нельзя повторить этой операции; здесь Г. Эмин не только не понял оригинала, во даже согрешил против логики. «խզել զներքինիս յազգեն յայնմանէ» նշանակում է՝ удалить скопцов от этого народа». «Պ. Խուդաբաշեվին պատասխանում են, թե հայոց լեզվով «խզել զներքինիս» նշանակում է ներքինացուցանել. ցույց են տալիս այդ ոճի գործածությունը և Հովհաննես կաթողիկոսի մեջ, վերջապես ցույց են տալիս բառարանի մեջ: Պ. Խուդաբաշեվը այո բոլորը թույլ ապացույց է համարում յար կարծիքը հերքելու համար, մանավանդ յուր բառարանը տպած օրից դադարել է բառարանի հավատալուց: Դնենք թե պ. Խուդաբաշեվը կատարյալ իրավունք ունի յուր բառարանին չհավատալու, բայց մի՞թե երկհատոր Հայկազնյան բառարանը ևս արժեք չունի նորա աչքում: Որքան ևս բամբասվեր այդ Վենետիկի բառարանը, այնուամենայնիվ դեռ նորա մեչ չտեսանք «Աւշակ». տես Օշակ. «Օշակ» տես «Աւշակ» և այլն, և այլն, և այլն, ինչպես տեսանում ենք պ. Խուդաբաշեվի բառարանում»: