Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/4

Այս էջը հաստատված է

Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից:

«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար՝ ազատությո՜ւն»։


ՀԻՄԱՐԱՑ՝ ՈՒՍՄԱՆ ՎՐԱ ՈԻՆԵՑԱԾ ԿԱՐԾԻՔԸ

Ի՞նչ քո անձնդ մանուկ մատաղ, կըչարչարես նաֆիլե,
Հոգիդ, կյանքդ ուսման համար՝ որ շատ հիմար պոշ պան է.
Վարդապե՞տ մի կուզես ըլլալ, թե աստղաբաշխ փիլիսոփա,
Քե կուզես որ իմաստությանդ վրա աշխարհ զարմանա։
Ինչո՞ւդ է պետք գրել կարդալ՝ որ մեկ փողի չի աժեր,
Գլխիդ հազար գիրք ժողովել՝ բանդ գործդ ձգել անտեր։
Ի՞նչ հարկավոր միշտ ամեն օր՝ նոր նոր բաներ մտքեդ հանել,
Կամ աոաջվան ընկերներուդ՝ ախմախ, հիմար, պակաս կանչել։
Արի՛ երթանք շուտով խանութ մեր զանազան հնարքով
Ապրանք ծախենք թեկուզ մեր հորը, սակայն շատ մեծ օգուտով։
Ինձ վրա դու մեկ լավ նայե՝ որ չգիտեմ անունս գրել,
Ընդ հակառակն փողը ճիպումս՝ հազարավոր ձագ է հանել։