Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/409

Այս էջը հաստատված է

Ես այս օրից մոռանում եմ հավիտյան որպես գիրքը նույնպես և նորա հեղինակը:

Փոքրիշատե տեղեկություն տալ ազգին այդ գրքի վնասակար ուղղության մասին, անմերժելի պարտականություն համարեցինք մեզ, առավելը թողնելով ուրիշներին։

Հույս ունիմ, որ այս նամակս տեղ կգտանե Ձեր Հիշատակարանի մեջ, իսկ ես մնամ և այլն...

ԱԲՐԱՀԱՄ ԴԻՈՍԿՈՐՈՍՅԱՆ ԲԱԲԿԵՆՅԱՆՑ

Տարակույս չկա, որ կարդալով այս նամակը կհասկանան ընթերցողքը մեր դրությունը, թե ինչո՛ւ մինչև այժմ լռեցինք և լռել ենք պ. Խուդաբաշեվի չնաշխարհիկ ժողովածուի ընդդեմ։ Ինչ խոսեինք դորա վերա. դիցուք թե պ. Խուդաբաշեվը ձանձրույթից ստիպված, ձեռք է զարկում այդպիսի բաների, կամ ավելի ճիշտ խոսելով, ուրիշներին աշխատեցնում է այդպիսի եգիպտական գործի վերա, բայց մեք ինչպես կարողանանք կարգավոր քննության տակ ձգել մի գործ, որ հառաջաբանից մինչև վերջը պատկերացնում է մի անկարգություն, մի զարհուրելի խաոս, որպիսի հազիվ թե եղած է տիեզերքի արարչագործութենից հառաջ։

Լսվում է, թե պ. Խուդաբաշեվը ձեռք է զարկել այժմ Վրաց պատմություն գրելու. բարի ճանապարհ. եթե կամի, այդ գործը ավարտելուց հետո, թող պարապի Բուխայի ընտանեկան կյանքի նկարագրությամբ... Միայն թե հեռի պահե յուր հեղինակական քանքարը հայոց ազգից։

Ազգը կարոտ չէ նորան և երբեք խնդրած չէ նորա փաստաբանությունը. պարոնը, ինքնակամ, յուր սենեկի անկյուններում աստվածացան դառնալով, մեջ է մտանում կրոնական խնդիրների և ծիծաղելի է կացուցանում որպես հայոց ազգը, նույնպես յուր տաժանելի աշխատության արդյունքը։

Սորանից ավելի բան չունինք ասելու. և ցավում ենք շատ, որ իրրև հիշատակագիր, մի փոքր մերկանդամ հարկադրվեցանք ցույց տալ պ. Խուդաբաշեվին ճշմարտության երեսը, գուցե թերևս դրդելով նորա սեփական կարծիքը յուր (օգտակար անվանած) գործի մասին։

Այժմ դառնանք դեպի երրորդ խնդիրը։

§ 3. Սկայորդու տարածած լուրերը1[1] ավելորդ էինք համարել մերժել. պատճառ, մեզ քաջ հայտնի էր նորա հրատարակած համբավների

  1. Սկայորդի— Զարմայր Մսերյանի ծածկանունը։ Տե՛ս «Մեղու Հայաստանին», 1860, 36 12 14,: