Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/412

Այս էջը հաստատված է

Է դալար ծիլեր, բայց և շատ անգամ հյուսիսի ցուրտը պաղեցնում է նորանց արևագալից հառաջ...

Նայելով մեր ներկա վիճակին, մեր մխիթարությունը պիտի որոնենք անդադար գործականության մեջ. շարժողությունը, ինչ կերպով ևս հայտնվի մարդկության մեջ, օրհնած է, որովհետև հոգի կա նորանում, որովհետև կյանք ունի։

Ավարտելով մեր խոսքը, այն չորս խնդիրների մասին, որ եղած էին մեզանից, չենք կարող չհայտնել մեր ցավը, այն պատճառով, որ չենք կարող այս անգամս ուրիշ բաների վերա խոսել, ըստ որում առանց նոցա ևս բավական ձգվեցավ բանի ընթացքը։ Բայց և այնպես կարելի չէր զանց առնել և չհայտնել Կոստանդնուպոլսի ամենապատիվ սրբազան Գևորգ արքեպիսկոպոսի պատրիարքական աթոռից իջանելը և նորա փոխանակ Բրուսսայի առաջնորդ ամենապատիվ սրբազան Սարգիս արքեպիսկոպոսի պատրիարքական գավազան ընդունելը։

Սորանից մի քանի շաբաթ հառաջ, մասնավոր նամակներ տեղեկություն էին տալիս մեզ, թե պատրիարքական գավազանը երրորդ անգամ պիտի հանձնվի ամենապատիվ Հակոբոս սրբազան արքեպիսկոպոսին, բայց ազգի քվեարկությունը չճշմարտեց մեր թղթակցի կարծիքը։ Հունաց պատրիարքը նույնպես փոխված է։