Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/416

Այս էջը հաստատված է

վաղուց, անունից երկյուղ չունինք, ո՛չ Ռուսսոյի և ոչ Վոլթեռի, այո՞, պարտական իսկ ենք մեծարել և հարգել հանճարը և բանականությունը, այն աստվածային քուրաները, որոնցից առաջին անգամ դուրս թռան ազատության կայծերը։

Այո՛, գիտենք հարգել ոչ միայն Օուենը, Պրուդոնը, Ֆուրիեն և Ֆոհթը, այլև Շիլլերը, Գյոթեն, Ֆիհտեն, Քանթը և Հեգելը, ճնշված մարդկության այն անմահ բարեկամքը և անտարակույս, պ. Չամուռճյանի աչքում հերետիկոսները և հերձվածողները։ Բայց երջանկություն և փառք կհամարինք մեզ, միասին մնալ այդ բոլորի հետ և միասին անհավատ և հերետիկոս կոչվել, քան թե բաց աչքով մեր մարդկությունը, մեր մարդկային ազատությունը և իրավունքը ուրանալով, պ. Չամուռճյանի հետ բռնվիլ բարոյական հարինքից և ճոճալ մի տղայամտութենից դեպի մյուս սոփեստությունը, մի սխոլաստիկականութենից դեպի մյուս աբեղայամտությունը։

Երջանիկ կհամարինք մեզ, հռչակելով մարդկային ազատությունը, իրավունքների հավասարությունը, որոնք ստրկացած են կամ բռնակալների կամ դարավոր ավանդությունների (tradition) որևէ խաժամուժ ամբոխի (և այս կերպով մարդագիր օրենքը շեղված բնականից, ոչ Մովսիսի տախտակներից[1], այլ այն շավղից, որ բացում էր մարդկային բանականությունը) բամբասվիլ և հայհոյվիլ, քան թե Կրոնական ժողովի օրհնությունը վայելել պ. Չամուռճյանի շնորհակալության հետ, Պողոս չարագործը եկեղեցական ճանաչելով, հարստահարության կողմնակից լինելու թեությամբ։

Քա՛վ լիցի մեզ. ո՛չ երբեք։ Պարտավորվածը քահանա ճանաչելով պիտի արհամարհենք քահանայությունը, կամք չունինք, մատնելով չարագործը քաղաքական կառավարության ձեռքը, միմիայն պաշտպանում ենք հասարակաց իրավունքը։

Եթե պ. Չամուռճյանը երկար տարիներով, հարակցություն ունենալով եզվիտների հետ և շատ անգամ գործիք լինելով նոցա ձեռքում, ամենայն քաղաքական իրավադատության մեջ տեսանում է ինկվիվիցիո, հանցանքը մերը չէ, այլ յուր տգիտությանը, որ չէ կարողացել մինչև այժմ ուսանել եվրոպացիների փոքր ի շատե ազատ օրենսդրությունքը։

Անգլիական պառլամենտները խավար դոմինիկյանների[2]

  1. Ըստ բիբլիական ավանդության Մովսես մարգարեն Սինա լեռան գագաթին ասածուց ստացավ տախտակներ, որոնց վրա գրված էին իսրայելացիների ղեկավարման տասնբանյա պատվիրանները։
  2. Դոմինիկյանների կրոնական կարգը հիմնվել է միջնադարում Դոմինիկոսի (1170—1231) գլխավորությամբ: