Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/420

Այս էջը հաստատված է

զորացուցին յուրյանց չարաչար գործադրությունը ազատության:

Այնուհետև մարդիկ ընկան բարոյական գերության մեջ, այն է, մտքի և բանականության գերության մեջ, ուր մարդը համարձակություն չունի ինքնուրույնաբար մտածելու, այլ դատապարտված է հետևիլ յուր դահիճների թելադրության. նա ստիպված է գնալ այն ճանապարհը, որ օգտակար է միմիայն այդ կացութեններին։

Այո՛, շատ դարեր գնացին մարդիկ այդ ճանապարհը, բայց ի վերջո, երբ երես առ երես հանդիպեցան և զարկվեցան անանցանելի պատին, որ խաչաձև կտրում էր նոցա ճանապարհը, կանգ առին և սկսան մտածել։ Թե ո՛րչափ փոխված է այժմ այդ խավար ճանապարհը, կամ թե ո՛րչափ մարդիկ դեռևս առ թարթափ գնում են նորանով, շատ անգամ առաջնորդված պ. Չամուռճյանի նման մի աղոտ լուսով լապտերի, այդ խնդիրը այս տեղիս վերաբերություն չունի։

Բայց այս է բանը, թե պ. Չամուռճյանը, ի՛նչ նկատմամբ արդյոք եկեղեցականների դասը աշխարհականներին անմերձենալի քարոզելով, բարձրացնում է մինչև քուրմերի և եզվիտների կացությունքը։

Ոչ բնավ պիտի ընդունինք այս դրությունը, քանի որ մեր եկեղեցականք ժողովրդի ընտրությամբ և հավանությամբ լինում են եկեղեցական, քանի որ մեր եկեղեցու կառավարությունը սահմանադրական է, քանի որ մեր եկեղեցականներին դեռևս շատ բան պակաս է եգիպտական քուրմ կամ եզվիտ շինելու համար։

Այս դրությունը մերժելով վերստին կրկնում ենք, թե եկեղեցին ազգն է, իսկ հոգևորականությունը սպասավոր այդ եկեղեցուն։ Ազգը, ամենայն օր իրավունք ունի, այդ հոգևորներից մինը յուր լավության համար պատվելու և սիրելու, իսկ մյուսը, յուր վատթարության համար, դատապարտելու և պատժելու։

Մեր փույթը չէ, եթե, ոտքից մինչև գլուխ միստիկականությամբ խմորված, պ. Չամուռճյանը նայում է հոգևորների վերա, որպես անմերձենալի մարդերի վերա. մեր փույթը չէ, եթե մյուս կողմից Կրոնական ժողովը յուր տեսչության սեփական համարում է հոգևորների դատաստանը, մեք կրկնում ենք, թե հոգևոր անձինք, որպես մարդ և որպես անդամ եկեղեցու ազատ չեն հասարակաց ազգի անկողոպտելի իրավասութենից և հասարակաց ձայնը, հասարակաց բողոքը, մի հոգևորի անօրեն գործերից, լիակատար զորություն ունի մարդասպանը, գողը, պոռնիկը, շունը, հարստահարողը, վեսը, ամբարտավանը, ազգատյացը և այլն, և այլն եկեղեցու բեմի վերայից չքացնելու համար։

Թող չվախենա պ. Չամուռճյանը, այս դատապարտության հետ ոչ