Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/424

Այս էջը հաստատված է

Այո՛, մի տեսակ մարդիկ, կարծելով, թե Հյոսիսափայլ խնդրած վերանորոգությունը վերաբերվում է դավանաբանության, թև առին ու թռան, ո՛հ, ո՛հ, Հյուսիսափայլը բողոքականություն է խնդրում, գոչելով։

Հյուսիսափայլ կրոնական օրագիր չէ և դավանաբանության հետ բնավ վերաբերություն չունի։ Նորան հերիք է, և յուր պարտքը չի կըշռով կատարած պիտի համարի, եթե կարողանա երկրայինը միայն քարոզել, աստղերից վեր չկա Հյոսփսափայլ։ Ուր թողունք, որ Հյուսիսափայլը ասած էր, թե հարկավոր է այս ռեֆորմը կատարվի ինքնուրույնաբար, հեռի մնալով պապական և բողոքական եկեղեցիներից։

Կրոնական հավատալիքը, վերացական բաներ լինելով, այլև խըղճմըտանքի սահմանի մեջ ամփոփված, պիտի վերանորոգվին կամ հնանան յուրաքանչյուր անձին սրտի և հոգու մեջ չրացյալ ազատությամբ։ Ոչ ոք իրավունք չունի բռնաբարել ուրիշի խղճմտանքը և սրտի ազատ խոստովանությունը և Հյուսիսափայլը, համարձակվում ենք այսօր ասել, ազատամտության կողմից վերջին օրագիրը չլինելով, ոչ երբեք ներած է ինքյան և ոչ բնավ պիտի ներե ուղղել յուր հայացքը մի այնպիսի կետի վերա, ուր մի ուրիշի ազատությունը բռնաբարել կամ գեթ սահմանավորել կենթադրվեր։

Հյուսիսափայլ խնդրած ռեֆորմը վերաբերվում էր եկեղեցական կառավարչության, ռեֆորմ, որով պիտի սանձահարվեին ոչ միայն Պողոսը և Նիկողոսը, որոնց մասին Հյուսիսափայլը բողոքած է ժամանակ առ ժամանակ, այլև շատերը... այլև Երուսաղեմի միաբանությունը[1] [2]

Պ. Ջամուռճյանի կարկատած աստվածաբանությամբ եկեղեցականների գործերը պահվում են Կրոնական ժողովին, այսինքն, նույնիսկ

  1. Լսում ենք, թե Երուսաղեմի միաքանությունը մի տետրակ է հրատարակել Մեղոփ և (Պոլոի) Մյունատիի ընդդեմ։ Գուցե այսուհետև դժվար լինի այդ օրագրերի արգո հրաաարակոզներին, յուրյանը գրագրի մեջ, պաշտպանել յուրյանը արտի վկայաթյոմծըֆ խիթալսվ Կրոնական ժողովի հարձակմունքից։ Այդպիսի վատաբախտ դիպվածում Հյուսիսափայլ էջերը թաց են նոցա համար, ու՛ր մնաց, որ Լոնդոնում ես դրված է արդեն Հայկական ազատ տպագրության համար մի մամուլ։ Լսում ենք, թե Փարփիզ լրագիրը մանրամասն տեղեկություն պիտի տա այդ տպարանի մասին, որ մի նոր առհավատչյա է ազգի հառաջադիմության թերևս անգլիացոց ձեռքով։ (Ծ. Հ.)։
  2. Խոսքը Երուսաղեմի ս․ Հակոբ վանքի հայկական միաբանության մասին է, որը հիմնվել է 14-րդ դարում և դարեր շարունակ օգտագործելով հավատացյալների կրոնական ջերմեռանդությունը, շահագործել է նրան, բազմաթիվ կտակներով մեծացրել իր կալվածները և արդյունքով պահել մի ամբողջ խումբ ձրիակեր վարդապետներ։ 60-ական թվականներին Երուսաղեմի միաբանությունը՝ ցանկանալով պահել իր ինքնուրույնությունը, դեմ դուրս եկավ այսպես կոչված «Ազգային սահմանադրությանը», որը պահանջում էր Երուսաղեմի նոր պատրիարք ընտրել դրսից՝ ոչ այդ միաբանությունից։