Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/43

Այս էջը հաստատված է

գինգֆորսի համալսարանումը, միշտ աշխատում էր, որ յուր ծիծաղը ուրիշի համար լիներ մի խրատական ու աչք բացող բան։ Այս պատճառով սկսեց.

— Պարոն, դու, որ բանի տեղ չես դնում իմ հարցմունքը, ասել է, թե գիտես մահի ինչ լինելը, ուրեմն ասա՛ ինձ, որ ես ևս իմանամ։

Թյությունճի-Օղլուն համարյա թե վիրավորված էր Շահումյանցի հարցմունքից, պատճառ, թթու երեսով նայեց նորա վերա և երկու ձեռքերով գլխի ետնակողմից հառաջ շփելով յուր կիսով չափ սպիտակ մազերը ճաղատ ճակատի վերա, ասաց.

— Ես տեսանում եմ, որ դու հայտնի ծիծաղում ես իմ վերա, կամ թե այդպես չէ՛, ուրեմն ներիր ինձ եթե ասեմ, թե կան դեռևս բաներ, որոնց մասին դու տեղեկություն չունեիր։

Շահումյանցը դարձյալ ժպտեցավ։

— Մահը այն է,– հավելացրեց շուտով Թյությունճի-Օղլուն,– որ գալիս է և կտրում է կյանքը, մարդը, որ ենթարկվում է մահի ներգործությանը, մեռանում է իսկույն։

— Ուրեմն քո կարծիքով մահը մի էակ է, որ գալիս է, կտրում է, ներգործում է. պատճառ, այդ գործողությունքը կարող է կատարել մի այնպիսի բան, որ զգալ ուներ, որ կամք ուներ, որ գործիք ուներ, և այսպես քո ասելով մահը մի մարդու նման, կամ ով գիտե, սատանայի նման մի բան է, որ կարողանում է այդպիսի գործ հառաջացնել։

— Ես չեմ ասում, թե մարդ է, կամ սատանա է,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն մի կերպ հանգստությամբ։

— Բայց,– կտրեց նորա խոսքը Շահումյանցը,- մի այնպիսի բան է, որ կամք ուներ, այնպես չէ՞։

— Թող այդպես լինի,– ասաց Թյությունճի֊Օղլուն,– ես այսքան գիտեմ, թե այն մարդիկը, որ պատահած էին մահին, այնուհետև առավել չեն ապրել, այլ իսկույն մեռել են։

— Չկամի՞ս արդյոք ասել, եթե մահ չլիներ, մարդիկ մեռանելու չէին։

— Անտարակույս,– ասաց Թյոլթյունճի-Օղլուն ուրախացած, որ յուր հակառակորդը լավ զենք տվեց յուր ձեռքը։

— Ուրեմն,– հավելացրեց Շահումյանցը,- եթե մի ճրագ վառեիր և թողվիր նորան հանգիստ, և ամենևին ոչ ոք նորան ձեռք չտար, այսուամենայնիվ նա մարելու չէ՞ր մի ժամանակ։

— Ի՞նչ ասել է,— բացականչեց Թյությունճի-Օղլուն,- ո՞վ է տեսել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի շվեդական անվանումը։