Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/433

Այս էջը հաստատված է

գրելով ներկայացել է Փարիզի արքեպիսկոպոսին, հայոց եկեղեցին հռովմեական խոստովանելու համա՞ր, որ հանգամանքներից և հույսերից բռնադատված վազել է դեպի հայոց եկեղեցու, ոչ երբեք փակված, գիրկը՞ և որ, ավելին ասեմ, լուսավորչական հայերի առաջնորդ կարգվելուց հետո հրատարակել է, հայոց եկեղեցու հակառակ Վարդապետարա՞ն քրիստոնեական հավատո։

Այս Վարդապետարանի վերա էր գրել պ․ էմինը յուր ռուսերեն քննությունը, որ պ․ Այվազովսքին Մասյաց Աղավնու մեջ հիշատակում է,

հաննէս ընթերցաւ և բացատրեաց մի առ մի զկարևորագոյնս ի հատուածոցն, և ապա ասէր - Ահա և հաշուեմատեանս ողջոյն, տեսէք, քննեցէք և ըստ այնմ գրեցէք առ Գեր․ Արր․ և յղեցէք զրովանդակութիւնդ։ Վ. Հ Սարգիս հարեւանցի և եթ ակն արկեալ ի մաաևանն ասէ, զալդ առ քեզ կալջիր և զհամառօտութիւնն տուր ինձ զի յղեցից ի Վանս։ Յաւել Վ․ Հ․ Ցովհաննէս բայց կամիմ դիտել, թէ ո՜ կալցի զհաշիւս այսր նորոյ տարւոյս, զի ևս ոչ ես կարեմ վարել զպաշտօն, զոր հասարակութիւնն առեալ է յինէն. իմ պաշտօն այսուհետև խոստովանահայրութիւն և եթ է։ Ասէ Վ․ Հ. Սարգիսն, ոչ, ոչ․ կալ դու զհաշիւն դարձեալ, որպէս յառաջ, մինչև տեսից թէ զինչ պատասխանի եկեսցէ ի վանաց աո թուղթսն իմ։ Եւ Վ․ Հ․ Ցովհաննէս ել ընդ իս ի սենեկէէն նեղասրտեալ ընդ մեղմեխ գնացըս աոնն, Ւսկ հաշուեմատեանն զոր տեսի, ամենայն մանր մանր տեղեկութեամբ հանդերձ գրեալ է, որպիսի ոչ զվանացն տեսեալ է իմ և ոչ Ռաֆայէլևան Վարժարանին, զի օրինակ իմն և անուանք իւրաքանչիւր մատե- նից դնելոց, մի առ մի դրօշմեալ են ի նմա, որպէս ե այլ պաշարք և նիւթք լիպրէիւքն և չափովք և թւովք ըստ մուրհակացն ընդունելութեան նշանակեալ մի ըստ միոջէ։ Տեսցուք եթէ Վ. Հ. Սարգիս արասցէ՞ նոյնպէս (եթէ ի ձեռս նորա մնասցէ հաշուեմատեանն) որպէս յոխորաայ ի լինել խօսից...

Ն. Ծ. Հ․ ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔԻ
Փարիզ, 29 Ցունուարի, 1849․

Զշնորհեալն ի ՎեհԷդ ի 17 ամսոյս՝ ընկալաք յերեկն հանդերձ օրինակա։ Թղթոյն(Հ. Սարգսին), որոյ իմաստք ոչինչ անծանօթ էին մեզ... Գտեալ զայն անձնական եւ անարժան կրիւք անիմանալի խառնախօաթեամբ և յանդուգն ասացուածովք: Զոմանս յառաջարկութեանց նորա, որ իրաւացի թուին և մեզ գիտեմք, զի և միաբանութիւնս ճգնի, տակաւ արդիւնացուցանել ըստ կարի և ըստ ներելոյ Ժամանակիս, և զոմանս, յորոց մի է և յանձն առնել զտեսչութիւն վարժարանիս ի Հեռս գաղղիացւոյ ուրուք ոչ միայն համարիմք ի նախատինս ուխտիս, որպէս ասէ նա, այլեւ ի վնաս մեծ վարժարանիս և ազգային կրթութեան, զորոյ զօրինակն ունիմք և ի վերայ դպրոցին Լազարեանց, ամին իրի և անգործադրելի ամենեւին։– Իսկ թէ զինչ պատասխանի արժան իցէ գրել առ նա, մեր կարծիքն այս են․․․ խայտառակել միանգամայն զգնացս նորա յիրս վարժարանիս, ոչ միայն յերկուց ամաց հետԷ, այլե։ անդստին յամէն, յորում կարգեցա։ նա ուղղիչ Ռաֆայէլյան վարժարանին և ապա այսմ ի Պատափօն։ Բայց քանզի այր է աս անխիղճ և կատաղի, լաւ եւա թուի գրել Ձեզ առ նա պատասխանի զգուշատր թանիւք... (թէ) թարտք թուեցաւ մեզ և ժողովոյս զի որովհետեւ ինձ անմարթ է վասն հանգամանաց ժամանակիս գալ այդր։ Վերապատոււութիւնդ ի մեղմանալ օդոց փութասցի անյապազ գալ այսր ի Վենետիկ․․․ Եթէ յանձն աոնուցո։ Նա գալ, բարւո՞ք է, զի և Վարժարանս