Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/435

Այս էջը հաստատված է

հետ առնելու և յուրյան հասուցանելու համար, ըստ որում այսպես էր քաջափայլ մինիստրի հրամանը։

Այս Վարդապետարանն էր, որի վերա մեր գրած բազմիջյան քննությունը ընդհանուր հայոց վեհափառ կաթողիկոսը ընդունելով, շնորհեց մեզ յուր օրհնության կոնդակը, որի մեջ «խարդախամիտ գրուած, մոլորական բան և յալէտ գայթակղեցուցիչ պարզամտացա» անվանում է պ. Այվազովսքիի Վարդապետարանը։[1]։


Այս Վարդապետարանն էր դարձյալ, որ, առանց նորա դատապարտությունը քաջափայլ մինիստրի կողմից հիշելու, պ․ Այվազովսքին, աղավնեական պարզամտությամբ, ուղարկեց վեհափառ կաթողիկոսին, վերստին տպելու հրաման խնդրելով։ Պատճառում էր յուր նամակի մեջ, թե բոլոր տպվածքը վաճառված լինելով կարոտություն կա վերստին տպելու հրաման ուղարկեց վեհափառ կաթողիկոսը, թերևս առանք կարդալու, հրաման կտա և ինքը հետո, կաթողիկոսական ստորադրությամբ, կարող կլինի դատապարտվածը որպես արդարացած վերստին հրատարակելու։

Բայց այլապես եղավ թանի վախճանը։ Վեհափառ կաթողիկոսը ընթերցամ, քննեց և, գտանելով սխալական և հայոց եկեղեցու վարդտպետության

  1. Պատճառ, տպագրության սխալ կարոդ է լինել տառի կամ շատ-շատ մի բառի մեջ, իսկ գրաշարը, որչափ ևս անփորձ լինի յուր գործին, այնուամենայնիվ, չէ կարող յուրյանից շարադրել էջեր, շարել և տպել։ Այս եթե մի մերկ զրպարտության է, թող պ. Ճանիկ Արամյանը հոգա և բողոքե, մեք այս մասին փույթ չունինք, բայց այսչափ միայն պարտական ենք ասել ճշմարտության համար, որ եթե գիրքը դատապարտվելուց հետո խոստովանեցավ նորա սխալականությունը, ո՞ւր էր նորա ուշը, երբ տպված ստանում էր Փարիզից և տալիս էր դպրոցի աշակերտների ձեռք, չկարդալը, չտեսա՞վ։ Եվ հայոց եկեղեցու հրոպարակյալ անհարազատը Հյուսիսափայլի գրիչները պիտի կրոնադրո՞ւժ քարոզե, Հիրավի, մինչև ի կատակ բարձրանում է սորա ծայրը։ Երբ 1860 թվականի հոկտեմբերի մեջ, ազգային գործերով դատնվում էինք էջմիածին, վեհափառ հայրապետը, վերստին շնորհելով մեզ յուր օրհնությունը, հայտնեց, թե պ. Այվազովսքին, յուր Վարք Յիսուսի ասված գրքի թարգմանության մեջ, հակառակ է խոսում հայոց եկեղեցու վարդապետության, ուստի և նորին վեհափառությունը քննամ է և նշանակում է ասացյալ գրքի այն տեղերը։ Պ. Այվազովսքիի դեպի հայոց եկեղեցին ունեցած հարաբերությունը, վեհափառ կաթողիկոսը, պաշտոնական թղթով հայտնած է Ռուսիս տերության։ Եթե պ. Այվազովսքիի գրելիք քննության պատասխանելու հարկին հանգիպինք, գեթ առիթ կունենանք այգ թզթերը և այլ կոնդակներ հանդես հանելու․․․ (Ծ. Հ․)