Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/436

Այս էջը հաստատված է

պետության հակառակ, արգելեց։ Այս իրողության մասին մեզ պատմել է նույն ինքը ամենայն հայոց վեհափառ կաթողիկոսը։

Ահավասիկ մեր լինելսք քննիչը, ահավասիկ պ․ Այվազովսքին․ ըստ մասին։ Եվ մի՞թե այս անարատ մարդը (որի բարոյականության և մինչե այժմ ունեցած ընթացքի վերա ոչ ոք համարձակություն չունի արատ, շփել), իրավունք չունի, յուր անսխալական քննությամբ, յուր հակառակորդը դատապարտել, մանավանդ եթե նոցա հայացքը օգտակար չէին ինքյան։ Թող Հ․ Սարգսի համար Արբային գրած նամակները վկայեն...

Թեև մարգարե չենք, բայց ընթերցող հասարակության, այժմեն գուշակում ենք պ․ Այվազովսքիի ասելիքը այս նամակների մասին։ Այն ժամանակ նա չէ ճանաչում եղած Հ․ Սարգսին և հետո, ճանաչելով, ի Ցայտարարութեան անցից Մուրատեան Վարժարանին, հռչակել է նորա իրավունքը։

— Եվ այսպես․

— Պ. Այվազովսքին Օսմանյան պատմության[1] մեջ հայոց ազգը հերձվածող է գանչում։

— Այդտեղ նա մեղավոր չէ, առանց նորա կամքին, վանքը հավելացուցել է այդ էջերը[2]

— Պ. Այվազովսքին ինչի՞ համար ընդունեց։

— Ով է այդ հարցանողը։

(Պտ Այվազովսքին պատասխանում է)— Մի հերեաիկոս

— Քրիստոնեական հավատո Վարդապետարանի մեջ, պ, Այվազովսքին հակառակում է բուն հայոց եկեղեցու վարդապետության։

— Տպագրության սխալանք են, գրաշարը շարադրել կ այն բոլոր կտորները[3]

— Ոչ, պարոն, հեղինակի ձեռագիրը, որ կա տպարանի մեջ, վկայում է, թե գրաշարը և ոչ մի անդամ մի տառ փոխած է․ ուստի տպագրության վերա հանցանք գնելը գրապարտություն է։

— Ով է այդ հետախույզը։

(Պ. Այվազովսքին պատասխանում է)– Մի անհավատ։

— Վ. Հ․ Աարգիսը յուր պաշտոնից ձգելու համար, պ. Այվազովս- քին գրում է Աբրային լրաեսական նամակներ։

  1. Այվազովսկու «Օսմանյան պատմաթյունը», բաղկացած երկու հատորից, լույս է տեսել Վենետիկում, 1841 թվականին
  2. Պատմություն վերադարձի երից վարդապետաց։ (Ծ, Հ.)։
  3. Պ․ Այվազովսքին շրջաբերականի մեջ։ (Ծ, Հ.)։